Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել մարզի քաղաքային համայնքներում հրշեջ-փրկարարական տեխնիկայի ցուցադրությանը

09.12.2019

 Ս/թ դեկտեմբերի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ղեկավար Հակոբ Սարգսյանի ուղեկցությամբ մասնակցել մարզի քաղաքային համայնքներում  <Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրվա> կապակցությամբ Վայոց ձորի մարզում կազմակերպված հրշեջ-փրկարարական տեխնիկայի ցուցադրության միջոցառմանը և ծանոթացել մարզային փրկարարական վարչության տեխնիկական հագեցվածությանը: Ցուցադրության նպատակը արտակարգ իրավիճակներում Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության գործունեության կարողությունները և մարդկային ու տեխնիկական ներուժը հանրությանը ներկայացնելն էր:
Նշենք, որ մարզի Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքներում իրականացվել են նաև <Դիմակայուն հասարակության կառուցումը> թեմայով սեմինար-պարապմունքներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:48:01