Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ

09.12.2019

  Այսօր` դեկտեմբեր 9-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային  խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի խորհրդականները, օգնականը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները:
Ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ և ներկայացրին ընթացիկ շաբաթվա ծրագրերը:
Քաղաքաշինության վարչության պետը տեղեկություն ներկայացրեց Ագարակաձոր գյուղի մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքների և սուբվենցիոն ծրագրերով մարզում իրականացված աշխատանքների ընթացքի մասին:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը տեղեկացրեց, որ մասնակցել է մայրաքաղաքում կազմակերպված ՀՀ Վայոց ձոր և ՀՀ Գեղարքունիք մարզերի սահմանամերձ համայնքներում գյուղատնտեսության զարգացման խնդիրներին նվիրված սեմինարին: Ծրագրի կազմակերպիչներն են ՄԱԿ-ի զարգացման գրասենյակը և ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը:
Մարզպետը վարչության պետին հանձնարարեց հանդիպում կազմակերպել մարզի գյուղատնտեսության ոլորտում պոտենցյալ ներդրողների հետ:
Գյուղատնտեսության և բնապահպանության, ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետերին Արարատ Գրիգորյանը հանձնարարեց հանդիպում կազմակերպել մարզի խաղողագործների և վերամշակողների հետ, ծանոթանալու ոլորտում առկա խնդիրներին և քննարկելու 2020 թ. խաղողի մթերման խնդիրներին առնչվող հարցեր:
ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետը ներկայացրեց, որ այսուհետ կազմակերպվելու են մարզի համայնքներում իրականացված իրավական և մասնագիտական ուսումնասիրության արդյունքների քննարկումներ՝ համայնքի ներկայացուցիչների և ուսումնասիրության մասնակից համապատասխան մասնագետների մասնակցությամբ:
Արարատ Գրիգորյանը ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետին հանձնարարեց նաև զբաղվել համայնքների աղբահանության խնդիրներով:
Ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետը ներկայացրեց ընթացիկ աշխատանքները և տեղեկացրեց, որ մարզպետարանի կարիքների առաջիկա գնումների համար մրցույթ է հայտարարվել:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը տեղեկացրեց, շուկայում անմրցունակ ընտանիքների անասնաբուժությամբ զբաղվելու օժանդակության ծրագրի ընթացքի մասին և ներկայացրեց մարզի առողջապահական կազմակերպություններում վճարովի բուժծառայությունների արդյունքները:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը զեկուցեց դպրոցականների առարկայական (առցանց) օլիմպիադայի և 12-րդ դասարանների դեկտեմբերյան քննությունների մասին:
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետը տեղեկացրեց, որ առաջիկայում կիրականացվի սուբվենցիոն ծրագրերով ավարտված աշխատանքների ընդունման և հանձնման աշխատանքները:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը գյուղատնտեսության և բնապահպանության, ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչությունների, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետերին հանձնարարեց զբաղվել մարզի զարգացման ծրագրերի քննարկում կազմակերպելու նպատակով հրավիրվելիք մարզային միջոցառման կազմակերպման նախապատրաստական աշխատանքներով:
Քննարկվեցին ճանապարհաշինության, հողօգտագործման, աուդիտի ուսումնասիրություններին առնչվող հարցեր: Քննարկվեց նաև ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանը վերաբերող խնդիրներ:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանքային շաբաթ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-01-22 10:43:47