Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում անցկացվեց Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի նիստը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում անցկացվեց Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի նիստը 14.08.2023

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում 2023 թվականի օգոստոսի 11-ին անցկացվեց Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստը նախագահում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սրբուհի Դավթյանը: Նիստին մասնակցում էին մարզպետի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, մարզում գործող այլ պատկան մարմինների աշխատակիցներ։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Շինարարի մասնագիտական օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Շինարարի մասնագիտական օրվա առթիվ 13.08.2023

Հարգելի՛ հայրենակիցներ, ամեն տարի՝ օգոստոսի 2-րդ կիրակի օրը, Հայաստանի Հանրապետությունում նշվում է Շինարարի օրը։ Հայ ժողովուրդը միշտ էլ ամենայն պատասխանատվությամբ է մոտեցել կառուցման, արարման աշխատանքին, խորին ակնածանք տածել հայ շինարարի և հայրենաշինության գործում նրա անուրանալի ավանդի նկատմամբ։ Եվ պատահական չէ, որ հայ ժողովրդին բնութագրելու ցուցիչներից մեկը նրա կառուցելու, արարելու , շենացնելու հատկանիշն է։ Հայ շինարարի ճարտար մատների ներքո միշտ էլ անշունչ քարը շունչ ու ոգի է առել, դարձել նյութական մշակույթի արժեք,զարմացրել և հիացրել սերունդներին․ վկան՝ աշխարհով մեկ սփռված խաչքարերը, ճարտարապետական կոթողները, կառույցները․․․

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ 12.08.2023

Սիրելի՛ երիտասարդներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։ Գաղտնիք չէ, որ երիտասարդությունն իմաստության յուրացման, գիտելիքներով և հմտություններով զինվելու լավագույն շրջանն է։ Երիտասարդությունն ապագայի լուսավոր երազանքների, մեծ նպատակների և հեռանկարների սկիզբն է , և կյանքը կանգ կառներ, եթե այդ երազանքների սերմերը չհասունանային, և առողջ պտուղներ չդառնային։ Երիտասարդության լավագույն ձգտումները, նվիրական իղձերը, ինքնատիպ նախաձեռնությունները, ստեղծարարությունն են պետության հուսալի և կայուն ապագայի գրավականը։

    Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրին հանձնվեց <<Կանաչ պիտակ>> հավաստագիրը

Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրին հանձնվեց <<Կանաչ պիտակ>> հավաստագիրը 11.08.2023

Մայիսից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» ականազերծողները Ջերմուկում իրականացնում են մարտական գործողությունների հետևանքով չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքներ։ Օգոստոսի 9-ին ՀՀ Վայոց ձորի Ջերմուկի համայնքի Կեչուտ բնակավայրում տեղի է ունեցել մաքրված 43259 մ2 մակերեսով տարածքի հանձնման արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանը, «ՀԱՓԿ»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուն, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ։

Իրազեկում

Իրազեկում 10.08.2023

Օգոստոսի 11-ին` ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրերի էլեկտրական շչակները: Խնդրում ենք չանհանգստանալ։

2023 թվականի հուլիս  ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 10 երեխա

2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 10 երեխա 01.08.2023

ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34