Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2023 թվականի հուլիս  ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 10 երեխա

2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 10 երեխա 01.08.2023

ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների

    Հանդիպում-քննարկում մարզի առողջապահության ոլորտի փոփոխությունների մասին

Հանդիպում-քննարկում մարզի առողջապահության ոլորտի փոփոխությունների մասին 31.07.2023

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի, ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանի, առողջապահության և սոցիալական ոլորտի վարչության աշխատակիցների, Վայոց ձորի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ։ Նախարարի տեղակալն անդրադարձավ ոլորտի մի քանի խնդիրների, մասնավորապես էլեկտրոնային մատյանների վարման, էլեկտրոնային դեղատոմսերի տրամադրման, բոնուսային համակարգի առանձնահատկություններին, բուժքույրերի գործառույթների հստակեցմանը և դերի ընդլայնմանը, բժիշկների վերապատրաստմանը, մարզերում նեղ մասնագետների պակասին և այլն։

Զբաղվածության ծրագիր ռազմական գործողություններին մասնակցած անձանց և    զորացրված գործազուրկ քաղաքացիների համար

Զբաղվածության ծրագիր ռազմական գործողություններին մասնակցած անձանց և զորացրված գործազուրկ քաղաքացիների համար 31.07.2023

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիների համար իրականացնում է մասնագիտական կրթության և աշխատանքով ապահովման ծրագիր։

Ծիրանի փառատոն Վայոց ձորի մարզում

Ծիրանի փառատոն Վայոց ձորի մարզում 31.07.2023

Հուլիսի 30-ին Վայոց ձոր մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում անցկացվեց անուշահամ և կարմրաթուշ ծիրանի փառատոնը՝ «Ծիրան FEST»-ը, որն առաջին անգամ էր կազմակերպվել Հայաստանում «Ջերմուկի երիտասարդական կենտրոնի» կողմից: Փառատոնի նպատակն էր մեկ անգամ ևս ցույց տալ ազգային արժեքները, ամրապնդել և պահպանել հայկական ոգին և ավանդույթները, նպաստել մարզում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։ Փառատոնի ընթացքում ներկայացված էին հայկական մշակույթը լավագույն կերպով խորհրդանշող ծիրանը, ծիրանից պատրաստված անմահական հյութերը, պահածոները, չրերը։

Հայտարարություն

Հայտարարություն 27.07.2023

> մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը եւ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը հայտարարում են Եղեգնաձոր և Վայք քաղաքներում, Մալիշկա բնակավայրում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն 7-14 տարեկան երեխաների համար։ Դասընթացները մեկնարկելու են 2023 թ․ սեպտեմբերի 1-ից։ Հայտերն ընդունվում են մինչև 2023 թ․ օգոստոսի 28-ը։ Դասընթացներից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։

   Եղեգնաձորի համայնքապետարանը հայտարարում է Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի աճուրդ-վաճառք

Եղեգնաձորի համայնքապետարանը հայտարարում է Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի աճուրդ-վաճառք 26.07.2023

2023 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանում կկայանա Եղեգնաձոր համայնքի /բնակավայրերի/ վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ-վաճառք։ Հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այս հղումով։ Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջի հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/ :

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08