Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

   ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին  և նրա գլխավորած պատվիրակության անդամներին

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին 16.07.2023

Հուլիսի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետի տեղակալը շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների աջակցությամբ տարբեր ուղղություններով իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետությունը՝ ուղղված մարզի բնակիչների կյանքի որակի և հնարավորությունների շարունակական բարելավմանը։

Վերապատրաստման դասընթացներ բուժաշխատողների, անվճար հետազոտություններ երեխաների համար

Վերապատրաստման դասընթացներ բուժաշխատողների, անվճար հետազոտություններ երեխաների համար 16.07.2023

Հուլիսի 14-ին «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնի և ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի համատեղ ծրագրի շրջանակներում Եղեգնաձորի բժշկական կենտրոնում «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնի մանկական նեղ մասնագետները /օրթոպեդ, նյարդաբան, վիրաբույժ, էնդոկրինոլոգ/ զննեցին նախապես գրանցված երեխաներին, խնդիրները քննարկեցին տեղի բժիշկների հետ, տրամադրեցին համապատասխան խորհրդատվություն, այնուհետև անցկացրեցին դասընթաց:

Իրազեկում

Իրազեկում 14.07.2023

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին անտառամերձ համայնքների բնակչությանը տրամադրվելու է թափուկ վառելափայտ։ > ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 1-ի №419-Ն և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 5-ի №23-Ն համատեղ հրամանով հաստատված ցանկում ներառված Վայոց ձորի համայնքների/բնակավայրերի ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով։ Գործընթացի հետ կապված մանրամասներին տեղեկանալու համար հարկ է դիմել համայնքապետարաններին։

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 13.07.2023

Հուլիսի 12-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով գտնվում էր Վայոց ձորի մարզում։ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի ուղեկցությամբ նախարարը և մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամներն այցելել են Եղեգիս համայնքի Շատին բնակավայր՝ արջերի կողմից տնային տնտեսություններին հասցված վնասներին տեղում ծանոթանալու և բնակիչների հետ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։

Ծիրանի փառատոն Ջերմուկ համայնքում

Ծիրանի փառատոն Ջերմուկ համայնքում 13.07.2023

Սիրելի՛ հայրենակիցներ Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Վայոց ձորի մարզում առաջին անգամ անցկացվող Ծիրանի փառատոնին։

                                        Իրազեկում

Իրազեկում 12.07.2023

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ միջոցառումների անցկացման պլան-ժամանակացույցի համաձայն՝ Վայք համայնքի Գոմք և Մարտիրոս բնակավայրերում ս/թ հուլիսի 14-ին, Եղեգնաձոր քաղաքում հուլիսի 21-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, իրականացվելու են > թեմայով ուսումնավարժություններ։ Գործարկվելու են բնակավայրերի շչակները։ Խնդրում ենք չանհանգստանալ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08