Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

  ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում  տեղի ունեցավ մարզի խորհրդի հերթական նիստը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ մարզի խորհրդի հերթական նիստը 07.07.2023

Հուլիսի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ մարզի խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում 2023 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում իրականացված իրավական-մասնագիտական հսկողության վերաբերյալ հաշվետվության, համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այս տարվա սուբվենցիայի ծրագրերի ընթացքի, առաջին կիսամյակում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների հարցերն էին։

  ՀՀ  Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ  գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի  նիստը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նիստը 06.07.2023

Օրերս Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նիստը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ։ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ա. Խաչատրյանը ներկայացրեց ՀՀ կառավարության՝ 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1334-Լ որոշմամբ հաստատված ռազմավարական ծրագրի՝ 2023թ.-ին նախատեսվող միջոցառումների ցանկը և գերակայությունների շրջանակները, մասնավորապես աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպում, հաշմանդամություն ունեցող, տարեց կանանց լիարժեք սոցիալական ներառման ապահովում, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պետական աջակցության մեխանիզմների ստեղծում, սպորտում կանանց ներգրավվածության խթանում և այլն

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ 05.07.2023

Հարգելի՛ վայոցձորցիներ, հպարտորեն շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ։ Սահմանադրության ընդունումը մեր նորանկախ պետության համար կարևորագույն և նշանակալից իրադարձություն էր, որով հայ ժողովուրդը մեկ անգամ ևս հաստատեց ինքնիշխան, ժողովրդավարական , սոցիալական պետությունում ապրելու իր նվիրական կամքը։ Այն միաժամանակ պարտավորեցնող է․ յուրաքանչյուրս մեր ուժերի չափով, մեր պարտականությունների և իրավասությունների սահմաններում պետք է աշխատենք, գործենք՝ Սահմանադրությամբ ամրագրված արժեքներին հավատարիմ։

Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում հունիս ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին

Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում հունիս ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին 04.07.2023

ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հունիս ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների

Եղեգնաձոր համայնքում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը

Եղեգնաձոր համայնքում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը 04.07.2023

Հարգելի՛ քաղաքացիներ․ Տեղեկացնում ենք, որ 2023թ․ հուլիսի 7-ին՝ ժամը 18։00-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Հուլիսի 7-ին տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2023թ․ երկրորդ նիստը

Հուլիսի 7-ին տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2023թ․ երկրորդ նիստը 03.07.2023

2023թ․ հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի երկրորդ նիստը։ Օրակարգում ներառված են հետևյալ հարցերը․ 1. 2023 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում իրականացված իրավական-մասնագիտական հսկողության վերաբերյալ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 15:42:27