Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձոր համայնքում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը

Եղեգնաձոր համայնքում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը 26.07.2023

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 18։00-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Ջերմուկ համայնքում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը

Ջերմուկ համայնքում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը 24.07.2023

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում /ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8/ տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է  Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող  հողատեսքերի վարձակալության մրցույթ

Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող հողատեսքերի վարձակալության մրցույթ 21.07.2023

2023 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանում կկայանա Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող հողատեսքերի վարձակալության համար մրցույթ ։ Հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այս հղումով։ Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջի հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/:

Գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը

Գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը 20.07.2023

Պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ քաղաքացիների շրջանում տեղեկացվածության բարձրացման և շահառուների թվի մեծացման նպատակով Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը գործարկել է Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը։ Այն հասանելի է https://irazekum.am/ հասցեով, ինչպես նաև Irazekum / State programs անվամբ հեռախոսային հավելվածի տեսքով, որը հնարավոր է ներբեռնել Google Play և App Store հարթակներից։

Քննարկում  <<Հայաստանի 8 մարզերի կոշտ թոփոնների կառավարման շրջանակային ուսումնասիրություն>>  ծրագրի շրջանակներում

Քննարկում <<Հայաստանի 8 մարզերի կոշտ թոփոնների կառավարման շրջանակային ուսումնասիրություն>> ծրագրի շրջանակներում 20.07.2023

Հուլիսի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում «Հայաստանի 8 մարզերի կոշտ թոփոնների կառավարման շրջանակային ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի վարչության պետ Գեղամ Մարգարյանի, «Ջինջ» ՍՊԸ-ի ծրագրերի համակարգող Հայկ Գրիգորյանի, ծրագրի հիդրոլոգ Արտաշես Աղինյանի, համայնքներում աղբահանությունը համակարգող անձանց և ՀՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ։

|Շարունակվում է ամառային զորակոչը

|Շարունակվում է ամառային զորակոչը 20.07.2023

Այսօր Վայոց ձորի մարզում նորակոչիկների հերթական խումբն էր մեկնում ժամկետային զինծառայության։ Նրանց ճանապարհելու արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանը, զինվորականներ, ուժային կառույցների ղեկավարներ, ծնողներ, հարազատներ, ընկերներ։ Բարձրաստիճան այրերը բարեմաղթանքի խոսքեր հղեցին նորակոչիկներին՝ ցանկանալով, որ տղաներն ամենայն պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ կատարեն հայրենիքի առջև իրենց պարտքը։ Օրհնության կարգ կատարեց քահանան։ Խաղաղ երկնքի ներքո բարի ծառայություն հայկական բանակի բոլոր զինվորներին․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08