Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկում

08.08.2025

  Հայտնում ենք, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնելու է «Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը» ։ Ծրագրում որպես թիրախային զարգացման կլաստերներ ընտրվել են նաև Արենին, Եղեգիսը և Ջերմուկը։
   Ծրագրի նախապատրաստման փուլում մշակվել են շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությունների գնահատման փաստաթղթեր՝ Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակ, Բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլան, Տարաբնակեցման շրջանակ, Շահակիրների ներգրավման պլան և Աշխատանքային կառավարման ընթացակարգ։
   Փաստաթղթերը ներկայացնելու նպատակով մարզպետի աշխատակազմում օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, անցկացվելու է հանրային քննարկում։
   Հրավիրում ենք բոլոր շահակիր կողմերին՝ տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զբոսաշրջության գրասենյակների, այլ հետաքրքրված կառույցների ներկայացուցիչներին, տեղական բնակիչների։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-08 18:09:01