Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգիս համայնքում տեղի կունենա ավագանու հերթական նիստը

Եղեգիս համայնքում տեղի կունենա ավագանու հերթական նիստը 19.06.2023

Հարգելի՛ քաղաքացիներ, Եղեգիսի համայնքապետարանից տեղեկացնում են, որ 2023թ․ հունիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ամերիկյան <Philos Project> կազմակերպության պատվիրակությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ամերիկյան <Philos Project> կազմակերպության պատվիրակությանը 15.06.2023

Հունիսի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Կանզաս նահանգի նախկին նահանգապետ Սեմ Բրաունբեքի և ամերիկյան քրիստոնեական կազմակերպության նախագահ Ռոբերտ Նիքոլսոնի գլխավորած պատվիրակությանը։

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Վայոց ձորի մարզում

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Վայոց ձորի մարզում 15.06.2023

Հունիսի 14-ին Վայոց ձորի մարզում անցկացվեց «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում և իրականացում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որի նպատակն էր կատարելագործել ղեկավար կազմի ունակությունները բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման և կառավարման մարմինների միջև փոխհամագործակցության կազմակերպման ուղղությամբ և արձագանքող ուժերի գործնական հմտությունները խոշոր անտառային հրդեհների դեպքում կանխարգելիչ, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացման գործում, ինչպես նաև ստուգել >, > մասնաճյուղի անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանների իրատեսությունը։

Իրազեկում

Իրազեկում 15.06.2023

    Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին` ժամը 11:00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը:    Խնդրում ենք չանհանգստանալ։  

    Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը գյուղոլորտի և համայնքների ներկայացուցիչների հետ քննարկել է  դաբաղ հիվանդության դեմ կանխարգելիչ պատվաստման միջոցառումների ծրագիրը և անելիքները

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը գյուղոլորտի և համայնքների ներկայացուցիչների հետ քննարկել է դաբաղ հիվանդության դեմ կանխարգելիչ պատվաստման միջոցառումների ծրագիրը և անելիքները 14.06.2023

Հունիսի 13-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Վայոց ձորի մարզի գյուղոլորտի և համայնքների ներկայացուցիչների հետ՝ մարզում մանր և խոշոր եղջերավոր կենդանիների՝ դաբաղ հիվանդության դեմ կանխարգելիչ պատվաստման միջոցառումների ծրագիրը և անելիքները քննարկելու նպատակով։

Կայացել է հանդիպում կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների հետ

Կայացել է հանդիպում կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների հետ 09.06.2023

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպել է մարզում կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր լսել ոլորտի ներկայացուցիչներին, գույքագրել առկա խնդիրները և նրանց հասցեագրմանն ուղղված հնարավորությունները՝ այս համատեքստում անդրադարձ կատարելով նաև արտահանման հետ կապված դժվարություններին։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00