Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ենթադրամաշնորհային մրցույթի տեղեկատվական հանդիպում Վայոց ձորի մարզում

Ենթադրամաշնորհային մրցույթի տեղեկատվական հանդիպում Վայոց ձորի մարզում 21.08.2023

ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ ծրագրի շրջանակում Վայոց ձորի և Սյունիքի մարզերում հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ։ Ենթադրամաշնորհային մրցույթի տեղեկատվական հանդիպումները տեղի կունենան Վայոց ձորի մարզի 5 համայնքներում.

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում  տեղի ունեցավ <<Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի>>  նիստը

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ <<Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի>> նիստը 18.08.2023

Օգոստոսի 17-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ > հերթական նիստը։ Այն նախագահում էր Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, քարտուղարում՝ առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը։ Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամները, համայնքների սոցիալական աշխատողները։

Մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին

Մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին 18.08.2023

Օգոստոսի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տկն․ Քրիստինա Ալիսոն Քվինին և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տկն. Լիլիթ Մակունցին։ Իր ողջույնի խոսքում մարզպետը շնորհակալություն հայտնեց դեսպաններին Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում ԱՄՆ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը, որոնք ուղղված են մարզի բնակիչների կյանքի որակի շարունակական բարելավմանը։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ  Դավիթ Սարգսյանը ներկա է գտնվել   <<ԱրտՉիզ>>  պանրի համտեսի սրահի բացմանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը ներկա է գտնվել <<ԱրտՉիզ>> պանրի համտեսի սրահի բացմանը 17.08.2023

Օգոստոսի 16-ին Վայոց ձորի մարզի Ելփին բնակավայրում տեղի ունեցավ > պանրի համտեսի սրահի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հյուրեր:

Ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր Վայոց ձորի մարզում

Ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր Վայոց ձորի մարզում 17.08.2023

Հարգելի՛ վայոցձորցիներ, ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ ծրագրի շրջանակում Վայոց ձորի և Սյունիքի մարզերում հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ։ Ենթադրամաշնորհը նպատակաուղղված է աջակցելու դեռահասներին և երիտասարդներին՝ կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված գործողությունների և լուծումների իրականացնողներ դառնալուն, որոնք նպաստում են Հայաստանում սոցիալապես և բնապահպանական կայուն համայնքների ստեղծմանը:

Իրազեկում

Իրազեկում 17.08.2023

Հարգելի՛ քաղաքացիներ, օգոստոսի 18-ին` ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Արտավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34