Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոքրիկ Վայոց ձոր Երևանի սրտում: Վայոց ձորի մարզը մասնակցել է <Ճանաչիր Հայաստանը> մարզային զբոսաշրջային ցուցահանդեսին

Փոքրիկ Վայոց ձոր Երևանի սրտում: Վայոց ձորի մարզը մասնակցել է <Ճանաչիր Հայաստանը> մարզային զբոսաշրջային ցուցահանդեսին 31.05.2023

Մայիսի 27-28-ին Վայոց ձորի մարզը մասնակցել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված մարզային զբոսաշրջային ցուցահանդեսին։ Արկածային զբոսաշրջության հնարավորություններ, գաստրո, վարպետաց դասեր, յուրահատուկ փորձառություններ ներառող գունեղ տաղավարի միջոցով մարզի ներկայացուցիչները զբոսաշրջիկների և հյուրերի ուշադրությանն են ներկայացրել յուրօրինակ ։

Ամփոփվեց կրթության բնագավառում կատարած աշխատանքները և արձանագրված հաջողությունները

Ամփոփվեց կրթության բնագավառում կատարած աշխատանքները և արձանագրված հաջողությունները 30.05.2023

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ ամփոփվեց մարզում կրթության բնագավառում կատարած աշխատանքները և արձանագրված հաջողությունները։ Արդեն ավանդույթ դարձած ձևաչափով հանդիպմանը, որին ներկա էին մարզի կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչները և բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտները, խոսվեց արձանագրված ձեռքբերումների ու հաջողությունների մասին, որոնք կարող են էական խթան հանդիսանալ կրթության բնագավառի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը վերջին դասի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը վերջին դասի կապակցությամբ 26.05.2023

Սիրելի՛ շրջանավարտներ Շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու առիթով: Ետևում մնացին գիտելիքներ ամբարելու տարիները: Ձեր կյանքում հիշարժան օր է այսօր, դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին և դասընկերներին: Այսօրվանից ձեր առջև բացվում են դեպի լուսավոր ապագա տանող բազմաթիվ նոր արահետներ, որոնցով ընթանալու ընտրությունը ձերն է և կարծում եմ այդ ընտրությունը դուք արդեն կատարել եք:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է գտնվել փոխգնդապետ Արա Շահբազյանին նվիրված հուշանկյան բացման արարողությանը

Մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է գտնվել փոխգնդապետ Արա Շահբազյանին նվիրված հուշանկյան բացման արարողությանը 24.05.2023

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է գտնվել Վայքի հիմնական դպրոցում 44-օրյա պատերազմի հերոս, ՀՀ զինված ուժերի զինծառայող, փոխգնդապետ Արա Շահբազյանին նվիրված հուշանկյան բացման արարողությանը: Ներկաներին ուղղված իր խոսքում մարզպետ Ա. Գրիգորյանը նշեց, որ սերունդներին անձնական սխրանքը կտակելով Արա Շահբազյանն ու նրա զինակիցները պարտավորեցնում են ապրել ու շարունակել այն գործը, որին նրանք հավատացել են:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ա․ Կարապետյանն այցելեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարան

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ա․ Կարապետյանն այցելեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարան 23.05.2023

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ա․ Կարապետյանը այցելեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, որը համաեվրոպական ակցիայի շրջանակներում իր դռներն էր բացել այցելուների առջև։ Թանգարանը, որտեղ մեկտեղվել են պատմությունն ու ներկան, և որը հայտնի է իր բացառիկ ցուցանմուշներով և հարուստ ժառանգությամբ, հյուրերին ներկայացրեց ծրագիրը՝ ներկաներին ծանոթացնելով հայկական խաչքարերի մշակույթի հետ:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Ջերմուկ համայնքում անցկացվող <Yeremyan Farm Fest> փառատոնին

Մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Ջերմուկ համայնքում անցկացվող <Yeremyan Farm Fest> փառատոնին 23.05.2023

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Ջերմուկ խոշորացված համայնքում գործունեություն ծավալող Yeremyan Projects ընկերության տավարաբուծական ֆերմայի կողմից առաջին անգամ անցկացվող փառատոնին։ Փառատոնին ներկա էին նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանն ու Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00