Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աճուրդային մրցույթային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի և ավտոմեքենաների բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք, որը տեղի կունենա 2019թ. հունիսի 21-ին ժամը 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում /ք. Վայք, Շահումյան 18 /. Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են

Ուսուցման Ազգային Հիմնադրամը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։ Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը,

ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկայի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2019 թ. հունիսի 10-ին, ժամը՝ 11:00, Մալիշկայի համայնքապետարանում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող, Մալիշկայի վարչական տարածքում գտնվող հողի վարձակալության մրցույթ: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մրցույթի նախորդող երրորդ օրը, հունիսի 7-ին, ժամը 12.00: Հայտ կարող են ներկայացնել

Նախարարները միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզպետների մասնակցությամբ 14.05.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել են նաև հանրապետական գործադիր մարմինների ու տարածքային կառավարման մարմինների ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները։ Նախարար Պապիկյանը կարևորել է կրթական խնդիրները վերհանելու նպատակով գործընկեր գերատեսչության ղեկավարի և մարզպետների մասնակցությամբ անցկացվող խորհրդակցությունը և խնդրել վերջիններիս բարձրաձայնել տվյալ ոլորտում առկա խնդիրները։ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարզպետներին է ներկայացրել մարզերում և համայնքներում հանրակրթության բնագավառի առջև ծառացած խնդիրները, դրանց հաղթահարման ուղղությունները, ինչպես նաև կարևորել է կրթական բարեփոխումների գործընթացին մարզային իշխանությունների մասնակցության ու գործուն աջակցության անհրաժեշտությունը։ Տարածքային կառավարման մարմինների ղեկավարներն իրենց դիտարկումներն ու

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագանու արտահերթ նիստը 13.05.2019
Ս/թ մայիսի 16-ին` ժամը 16:00-ին, Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Վայք համայնքի ավագանու արտահերթ նիստը:

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներ՝ Վայոց ձորում 09.05.2019
Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումը մարզկենտրոն Եղեգնաձորում սկսվեց Հայրենական մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի հրապարակից, տոնական համերգով: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի գլխավորությամբ երթով հուշարձան բարձրացան, ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ գործադիր մարմինների մարզային ծառայությունների ղեկավարներ և աշխատակիցներ, զինվորականներ, մարզային ու համայնքային ենթակայության կրթական, առողջապահական, մարզական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, հյուրեր և քաղաքի բնակիչներ: Միջոցառման մասնակիցներին ողջունեց մեծ հայրենականի վետերան Սարգիս Հարությունյանը: Այնուհետև այցելություն եղավ Արցախյան ազատամարտի զոհերի շիրիմներն ամփոփող Եղեգնաձորյան եռաբլուր, որտեղ ևս ծաղիկներ խոնարհվեցին նրանց անմար հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Տոնական միջոցառումը