Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի գյուղատնտեսության ոլորտի իննամսյա ցուցանիշերը

03.10.2019

   ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնում են, որ 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզպետարանում և մարզի բոլոր համայնքներում ֆերմերների, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար կազմակերպվել են սեմինարներ և մանրամասն ներկայացվել են 2019 թ. գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական օժանդակության ծրագրերը:
  «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» պետական օժանդակության ծրագրով մարզի Զառիթափ և Ելփին համայնքներում կառուցվում են անասնագոմեր:
  Մարզի 145 գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին տրամադրվել են 584.7մլն դրամ սուբսիդավորված վարկեր:
Սահմանամերձ համայնքներին կառավարության կողմից անվճար տրամադրվել է գարնանացան մշակաբույսերի սերմացուներ (ցորեն՝ 5տ, եգիպտացորեն՝ 2տ, առվույտ՝ 0.5տ, սիսեռ՝ 0.5տ):
   Սահմանապահ Խաչիկ և Բարձրունի համայնքների սոցիալապես անապահով 20 ընտանիքներ ընդգրկվել են« Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից դրամաշնորհային ծրագրով իրականացվող 2 հա սխտորի մշակության աշխատանքներում:
   Ոչխարաբուծության զարգացման ուղղությամբ Գլաձոր խոշորացված համայնքում կատարվել է 13.500 000 դրամի ներդրում (15.07.2019թ դրությամբ):
Ջերմուկ համայնքի Կարմրաշեն բնակավայրում կատարվել է 100-120 մլն դրամի ներդրում՝ 100 գլուխ մսային ուղվածության խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու, ինչպես նաև տիպային անասնագոմի և սպանդանոցի կառուցուման համար:
Նախագծային փուլում են Երևան-Մեղրի մայրուղու 120-րդ կիլոմետրի վրա, Գետափ համայնքի վարչական տարածքում, գյուղատնտեսական մեծածախ շուկայի կառուցման աշխատանքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34