Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր՝ հունիսի 7-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Սահակյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից կազմված 2020-2022 թվականների ՄԺԾԾ-ի (միջնաժամկետ ծախսերի ծրագիր), ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ հանրային քննարկում: Քննարկմանը ներկա էին մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը և մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության խորհրդական Նարեկ Մարտիրոսյանը և քաղհասարակության ներկայացուցիչներ: ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից կազմված 2020-2022 թվականների ՄԺԾԾ-ի (միջնաժամկետ ծախսերի ծրագիր) մասին հաղորդումով հանդես եկավ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյանը: Շ. Վարդանյանը

Իրազեկում հունիսի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի աշխատանքների կազմակերպման մասին 07.06.2019
ՀՀ Վայոց ձորի մարզում Համապետական շաբաթօրյակի պատասխանատու ստորաբաժանումն է՝ մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունը, վարչության պետ՝ Աղվան Հարությունյան: Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների հետ զանգահարելով (+374281)2-30-61 հեռախոսահամարով:

Մայիս ամսին Արենի համայնքի բնակավայրերում իրականացված շինվերանորոգման աշխատանքները 06.06.2019
Ներկայացնում ենք ս/թ մայիս ամսին Վայոց ձորի մարզի Արենիի համայնքի բնակավայրերում կատարված և իրականացվող շինվերանորոգման աշխատանքները: -Արենի բնակավայրում իրականցվել են ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները։ Ոռոգման ջրատարների վրա կատարվել են վերանորոգման աշխատանքները և վերականգնել > թաղամաս տանող ճանապարհի երթևեկությունը ։ -Ագարակաձոր, Արփի, Աղավնաձոր բնակավայրերի մանկապարտեզներում կատարվում են վերանորոգման աշխատանքներ։

Հունիսի 8-ը՝ Համապետական շաբաթօրյակի օր 05.06.2019
Վայոց ձորի մարզի հարգելի բնակիչնե՛ր: Հունիսի 8-ը ՀՀ-ում հայտարարված է համապետական շաբաթօրյակի օր: Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել մարզի տարածքում շաբաթօրյակի շրջանակներում իրականացվելիք սանիտարական մաքրման աշխատանքներին:

Վայոց ձորի մարզպետարանում հանդիսավորությամբ վաստակած հանգստի ճանապարհեցին մի խումբ աշխատակիցների 05.06.2019
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր իր աշխատած ժամանակաշրջանում մարզպետարանի թոշակի անցած աշխատակիցներին հանդիսավորությամբ ճանապարհելու միջոցառում: Միջոցառման սկզբում մարզպետը նրանց մաղթեց բարի ճանապարհ և վաստակած հանգիստն առողջությամբ վայելելու հնարավորություն: Այնուհետև մարզպետ Տ. Սարգսյանը շնորհակալագրեր և նվերներ հանձնեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանին, աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանին, քարտուղարության առաջին կարգի մասնագետ Քնարիկ Աբրահամյանին, ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության գլխավոր մասնագետ Կարինե Սարդարյանին: Հանգստի անցած անձիք շնորհակալություն հայտնեցին մարզպետին իրենց վաստակը գնահատելու համար,

ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացվում են բնապահպանական հարցերի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ 05.06.2019
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ բնապահպանական հարցերի վերաբերյալ վերապատրաստման դասընթաց, որն իրականացվում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից ՄԱԶԾ ԳԵՀ ծրագրի շրջանակներում: Դասընթացը կազմակերպվում է ծրագրով: Վերապատրաստման դասընթացները կազմակերպվում են մի քանի օրով՝ Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջանային խմբերով