Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ 4-րդ բանակային զորամիավորում ՀՀ ԶՈՒ հետախուզության կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը

05.11.2019

 Նոյեմբերի 5-ին հայկական բանակում նշվում է ՀՀ ԶՈՒ հետախուզության կազմավորման տարեդարձը: ՀՀ ՊՆ 4-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում մեծ շուքով նշվեց զորատեսակի կազմավորման 27-րդ տարեդարձը: Տոնական միջոցառմանը հրավիրվել էին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների պաշտոնատար անձիք, հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտներ: Միջոցառման մասնակիցներին իրենց ողջույնի խոսքն ուղղեցին զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
Գեներալ մայոր Քոչարյանն իր խոսքում հետախույզներին աննկուն կամք և արիություն մաղթեց և նշեց, որ միշտ պետք է լինել հակառակորդի ահն ու սարսափը: Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն իր խոսքում նշեց՝ ինչպես ընդունված է ասել՝ հետախույզները բանակի աչքերն ու ականջներն են, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել որևէ ռազմական գործողություն: Մարզպետն առանձնապես ասաց՝   <<Տոնական այս պահին ցանկանում եմ խոնարհումով հիշել Արցախյան ազատամարտում, Ապրիլյան քառօրյայում և սահմանային միջադեպերում, հետախուզական գործողությունների ընթացքում զոհված մեր զինվորներին, սպաներին ու քաջարի հրամանատարներին: Բարի հիշատակ մաղթենք նրանց և հավատարիմ լինենք նրանց թափած արյամբ ձեռք բերած խաղաղության և մեր երկրի սահմաններն անառիկ պահելու սրբազան գործին>>:


Մասնագիտական օրվա կապակցությամբ ծառայության ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ արժանացան պարգևների և զինվորական հերթական կոչումների:

Տոնական միջոցառման շրջանակներում զորամիավորման հետախույզները ցուցադրեցին մասնագիտական բարձր վարպետություն և պատրաստություն պահանջող վարժաձևեր: Հետախույզները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ պատրաստ են կատարելու ցանկացած մարտական առաջադրանք ՝ անկախ տարվա, եղանակի և օրվա ժամերից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:57:24