Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը <Կառուցողական երկխոսության հանձնառություն> ծրագրի  շրջանակում հանդիպել է <Աշխատանք և հայրենիք> ՏԶՀԿ նախագահ Ռուզան Ղազարյանի հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը <Կառուցողական երկխոսության հանձնառություն> ծրագրի շրջանակում հանդիպել է <Աշխատանք և հայրենիք> ՏԶՀԿ նախագահ Ռուզան Ղազարյանի հետ 27.06.2018

Այսօր՝ հունիսի 27-ին, ծրագրի բաղադրիչի գործունեության շրջանակներում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի հանդիպումը տարածքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Ռուզան Ղազարյանի հետ։ ՀԿ-ների ինկուբատորում Վայոց ձորից ներկայացված է Ռուզան Ղազարյանի ղեկավարած տարածքային զարգացման հասարակական կազմակերպությունը: ՀԿ նախագահը մարզպետին ներկայացրեց ծրագրի նպատակն ու ծրագրային բաղադրիչները, ՀԿ-ների և մարզպետարանի, ՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության հնարավորություններն ու ձևերը։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որպեսզի մարզի քաղաքացիական հասարակության կառույցներն ավելի սերտ համագործակցեն մարզպետարանի հետ և իրենց ներդրումն ունենան մարզի խնդիրների լուծմանը։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը  մարզային ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է մարզում կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը մարզային ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է մարզում կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները 27.06.2018

Այսօր՝ հունիսի 27-ին, Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպում ունեցավ Վայոց ձորում գործող հասարակական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, հետևյալ օրակարգով՝ 1. Վայոց ձորի մարզում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի հարցերը, 2. Հակակոռուպցիոն միջոցառումներին մարզում գործող ՀԿ ներկայացուցիչների ակտիվ ներգարվվածության ապահովման խնդիրները: Մարզպետ Ա. Սաղաթելյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և բոլորին շնորհակալություն հայտնեց իր կոչին արձագանքելու համար: Մարզպետը նշեց, որ նոր իրադրություն է ստեղծվել երկրում, որը թելադրում է նոր մոտեցումներ մեր կյանքում տեղ գտած արատավոր երևույթների հանդեպ ու հորդորեց ներկաներին օժանդակել մարզային իշխանություններին՝ ակտիվորեն պայքարելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերում, ինչպես նաև հասարակական հարաբերություններում տեղ գտած արատավոր երևույթներից մեկի՝ կոռուպցիայի դեմ: Նա կոչ արեց առաջինը սկսել հենց իրենից, իր շրջապատից ու մարզպետարանի աշխատակիցներից և խնդրեց՝ աշխատանքային նման վարքագծի հանդիպելու

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի  մոտ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ 26.06.2018

Հունիսի 25-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Քննարկվեց մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին, այդ թվում խոշորացված Զառիթափ, Արենի և Եղեգիս համայնքների մի շարք բնակավայրերում համայնքային գումարներով իրականացվող շին-վերանորոգման աշխատանքների և Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով Ջերմուկ քաղաքում շենքերի տանիքների և կառույցների վերանորոգման, Ռինդում մանկապարտեզի հիմնանորոգման և այլ շինարարական աշխատանքներին վերաբերող հարցեր: Մարզպետը հանձնարարեց քաղաքաշինության վարչության պետին ուշադրության կենտրոնում պահել ապօրինի շինարարությունների խնդիրը և հայտնաբերելու դեպքում՝ պահանջել աշխատանքների անհապաղ դադարեցում: Ներկայացվեց գյուղատնտեսության ոլորտի աշխատանքների, սպասվելիք անտառտնկման ծրագրերի, ընթացիկ տարում ցանքատարածությունների նվազման, կարկտահարության վնասների մասին տեղեկություն, ինչպես նաև տեղեկություն ներկայացվեց մատուցվող անասնաբուժական ախտորոշիչ և կանխարգելիչ ծառայությունների մասին:

Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ քաղաքացիական պաշտպանությանը նվիրված շտաբային ուսումնավարժանք

Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ քաղաքացիական պաշտպանությանը նվիրված շտաբային ուսումնավարժանք 26.06.2018

Այսօր՝ հունիսի 26-ին, ՀՀ Վայոց ձորի մարզում անցկացվեց քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրության և թեմայով շտաբային ուսումնավարժություն: Ուսումնավարժանքի աշխատանքների մեկնարկին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզի քաղպաշտպանության պետ Արագած Սաղաթելյանը և ՀՀ ԱԻ նախարարի հրամանի հիման վրա ձևավորված աշխատանքային խմբի ղեկավար, գնդապետ Արտակ Նահապետյանը: Մարզպետ Ա. Սաղաթելյանը ողջունեց ներկաներին և հաջողություններ մաղթեց ուսումնավարժանքի աշխատանքներին, իսկ գնդապետ Ա. Նահապետյանը ներկայացրեց միջոցառման աշխատանքային խմբի գրաֆիկը: Նշենք, որ աշխատանքային խումբը 2018 թվականի հունիսի 26-ից 29-ը ընկած ժամանակահատվածում ուսումնասիրություններ կիրականացնի ինչպես քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայություններում, այնպես էլ մի շարք համայնքներում և պատասխանատու կազմակերպություններում: Ուսումնավարժանքի արդյունքները և

Իրազեկում

Իրազեկում 25.06.2018

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Վայոց ձորի մարզում գործող ՀԿ ներկայացուցիչների հետ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի հանդիպման մասին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ 21.06.2018

Հարգելի՛ բուժաշխատողներ: Սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Մասնագիտական տոնը ևս մեկ առիթ է, գնահատելու և շնորհակալության խոսքեր ասելու ձեզ՝ ձեր անքուն գիշերների ու հիվանդի կյանքը փրկելու նպատակով մղվող տագնապով լեցուն յուրաքանչյուր վայրկանի համար: Բժշկի մասնագիտությունն իրավամբ ամենամարդասիրականն է, քանզի մարդու առողջության պահպանման կարևորագույն գործն իրականացնում են բժիշկները և առողջապահության ոլորտի մյուս աշխատողները: Դուք եք կյանք պարգևում մարդկանց, ապահովելով լույս աշխարհ եկող մանուկների ու նրանց լույս աշխարհ բերող մայրերի կայուն առողջությունը: Յուրաքանչյուր անձ աշխարհ գալու իր առաջին ճիչն արձակում է ուղղակիորեն ձեր հոգատար ափերի մեջ: Ցանկանում եմ խորին հարգանքով մասնագիտական տոնի կապակցությամբ առաջնահերթորեն առողջություն մաղթել նաև ձեզ, որպեսզի դուք կարողանաք լիարժեքորեն իրականացնել մարդկանց առողջության պահպանման պատասխանատու առաքելությունը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40