Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցել է Կոնրադ Ադենուեր հիմնադրամի "Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս" տարածաշրջանային ծրագրի շրջանակներում Տնտեսական լրագրողների ակումբ ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված Դուալ կրթություն, մասնագիտական կրթության նոր հնարավորություններ թեմայով գիտաժողովին և հանդես է եկել ողջույնի խոսքով։ Կարևորելով պրակտիկ և տեսական կրթության անհրաժեշտությունը՝ նա հույս է հայտնել՝ մոտ ապագայում մարզում տեսնել այդ ծրագրերի գործնական կիրառումը։
Այսօր Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, պրոֆեսոր Կարին Մարկիդեսի և նրա գլխավորած պատվիրակության հետ։ Քննարկվել են Բիզնես-համալսարան-համայնքներ կապի ամրապնդման համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։ Պատվիրակության անդամները ներկայացրել են Ամերիկյան համալսարանի պատկերացրած տեսլականը հետագա զարգացումների և համագործակցության վերաբերյալ և Վայոց ձորի մարզում նրանց կողմից արդեն կատարված ծրագրերը։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն մոտ ժամանակահատվածում կրկին հանդիպելու և նրանց կողմից ներկայացվելիք նոր ծրագրերը քննարկելու համար։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 12.09.2019
,,Իմ քայլը հանուն Վայոց ձորի,, բիզնես ֆորումի կազմակերպչական աշխատանքներում օգնելու համար հայտարարվում է երիտասարդ կամավորների հավաքագրում` խոսակցական Անգլերենի և Ռուսերենի լավ իմացությունը պարտադիր է։ Հայտագրվելու համար կարող եք զանգահարել ՝ 093 72 55 58 հեռախոսահամաչին կամ գրել Տրդատ Սարգսյան / Trdat Sargsyan ֆեյսբուքյան էջին:

Վայոց ձորի մարզում քննարկվել է գյուղատենտեսության զարգացման համալիր ծրագրերի փաթեթ 12.09.2019
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ նախաձեռնող խմբի կողմից մշակված գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագրի դրույթների վերաբերյալ քննարկում: Քննարկման թեման Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարների տեղակալներին, գյուղատնտեսներին, համայնքային անասնաբույժներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին և մարզում գործող ֆերմերային տնտեսությունների ղեկավարներին ներկայացրեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը: Ծրագիրը

Բիզնես գաղափարներ հանուն Վայոց ձորի զարգացման․ 11.09.2019
Իմ քայլը հանուն Վայոց Ձորի բիզնես ֆորումի շրջանակներում ներկայացվելու են բիզնես գաղափարներ, եթե ցանկանում եք ներկայանալ ձեր բիզնես գաղափարով, ուղարկեք Ձեր ստարտափ կամ սկսնակ բիզնես գաղափարները մեզ և 5 լավագույնները հնարավորություն կունենան իրենց բիզնես գաղափարները ներկայացնելու Իմ քայլը հանուն Վայոց ձորի բիզնես ֆորումի ժամանակ։ Բիզնես ֆորումին մասնակցելու են բիզնես ներդրողներ, որոնց կարող է հետաքրքել ձեր բիզնես գաղափարը ներդրումային տեսանկյունից։ Մասնակցության պահանջները և ընտրության չափանիշները՝



