Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության թեմայով

11.11.2019

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է գտնվել մարզպետարանում կազմակերպված ՀՀ Վայոց ձորի մարզի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային լսումների աշխատանքներին։
Լսումները կազմակերպել էր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատանքային խումբը: Խումբը ղեկավարում էր ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, աշխատանքային խմբում՝ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը և կոմիտեի քաղաքաշինության և տարածական պլանավորման բաժնի պետ Սոնյա Մաթևոսյանը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց բոլորին և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ՀՀ Վայոց ձորի մարզի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային լսումներ կազմակերպելու համար:
Նունե Պետրոսյանը տեղեկացրեց, որ Վայոց ձորում և հանրապետության մյուս մարզերում համայնքների գլխավոր հատակագծերի և կադաստրային քարտեզների տվյալների միջև առկա է անհամապատասխանություն, որը շտկելու համար էլ կազմվելու են մարզերի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծեր: Նախագծերը կազմելու կարևոր բաղադրիչներն են.
1. տարածքային տեղաբաշխում,
2. նորմատիվ իրավական դաշտի ստեղծում՝ քաղաքաշինական նորմատիվների պահպանում,
3. բնապահպանական խնդիրներ՝ աղբահանություն, մաքրման կայաններ և կանաչ գոտիներ:
Նունե Պետրոսյանը նշեց, որ այդ նախագծերի կազմման նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի հանրային լսումներ են կազմակերպվելու բոլոր մարզերում, նպատակ ունենալով համայնքների հետ համագործակցաբար (համայնքներից ստացած առաջարկություններ) կազմել վերը նշված նախագծերը (առաջնահերթ՝ 0-5 տարի, միջնաժամկետ՝ 5-10 տարի, հեռանկարային 10-15 տարի և ավելի): Նախագծերի կազմելու արդյունքը զարգացման գլոբալ ծրագրերի իրականացումն է:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ համայնքների գլխավոր հատակագծերի և կադաստրային քարտեզների տվյալների խիստ շեղումներ կան Վայոց ձորի մարզի գրեթե բոլոր բնակավայրերում, որոնք առաջ են բերում հողերի սահմանային վեճերի հետ կապված դատական խնդիրներ, ինչպես նաև խնդիրներ են առաջ գալիս համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործում: Մարզպետը հորդորեց համայնքների ղեկավարներին բոլոր առաջարկությունները ներկայացնել մարզպետարանի քաղաքաշինության վարչություն, իսկ վարչության պետին հանձնարարեց՝ վերլուծել և միասնական առաջարկի տեսքով ներկայացնել քաղաքաշինության պետական կոմիտե:
Նունե Պետրոսյանն ասաց, որ ստեղծված նախագծերն ըստ կարգի՝ նախ կհամաձայնեցվեց բոլոր պատկան մարմինների հետ, նախարարություններում շրջանառելու միջոցով, այնուհետ կներկայացվեն համայնքների ավագանիների հաստատմանը, որից հետո նշված նախագծերի հաստատման մասին որշումներ կընդունեն մարզպետները:
Համայնքների ղեկավարները և բնակավայրերի վարչական ղեկավարները մի շարք հարցեր բարձրաձայնեցին, որոնց պատասխանեցին աշխատանքային խմբի անդամներ Նունե Պետրոսյանը և Սոնյա Մաթևոսյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29