Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը
11.11.2019
Նոյեմբերի 11-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի խորհրդականները, օգնականները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցությունը սկսվեց մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներ ՀՀ Վարչապետի այցի շրջանակում շրջայցի ընթացքում նկատված թերությունների, սուբվեցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներում առկա խնդիրներին վերաբերող քննարկումով:
Մարզպետը նշեց, որ մարզի տարածքում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ցանկացած աշխատանքի որակի ապահովման և կատարման ժամկետների պահպանման համար պատասխանատու է նաև մարզպետարանը, որպես ՀՀ Կառավարության պետական քաղաքականությունը իրականացնող տարածքային կառույց:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը պահանջեց իրեն տրամադրել իրականացվող սուբվենցիոն ծրագրերի նախագծա-նախահաշվային բոլոր փաստաթղթերը և հանձնարարեց այսուհետ ներկայացվելիք բոլոր ծրագրերը նախապես քննարկել մարզպետարանում, հավանության արժանանալուց հետո, ներկայացնել ՀՀ Կառավարության համպատասխան հանձնաժողով:
Այնունետ հաշվետվություն ներկայացրին ոլորտային համակարգման գործառույթ իրականացնող ստորաբաժանումները:
Մասնավորապես՝ առողջապահության և սոցիալական ապահովման վարչության պետը տեղեկացրեց, որ մարզում անցած շաբաթվա ընթացքում ջրծաղիկ հիվանդության 9 դեպք է արձանագրվել, որց 8-ը՝ Գլաձորում, 1-ը՝ Վերնաշենում, իսկ սեպտեմբերի 1-ից գրանցվել է հիվանդության 37 դեպք:
Մարզպետը հանձնարարեց առողջապահության և սոցիալական ապահովման և ԿԳՄՍ վարչությունների պետերին ՝ գրություն ուղղարկել բոլոր դպրոցներ՝ ջրծաղիկի վարակի հավանական տարածման դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար:
Առողջապահության և սոցիալական ապահովման վարչությանը հանձնարարվեց՝ մարզի անապահով ընտանիքներին սպասարկելու նպատակով մարզի քաղաքային բնակավայրերում շտապօգնության կայաններ բացելու վերբերյալ
նախագիծ ներկայացնել:
ԿԳՄՍ վարչության պետը տեղեկացրեց, որ դպրոցականների սպարտակադիայում Վայոց ձորի թիմը բազկամարտում գրավել է առաջին պատվավոր տեղը: Հանձնարարվեց շնորհավորական գրություն ուղղարկել դպրոցներին և մարզիկներին:
Մարզպետը ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետին հանձնարարեց. համայնքների ղեկավարներին տեղեկացնել սուբվենցիոն ծրագրերի ընթացիկ ստուգումներ իրականացնելու նպատակով այցերի մասին, իսկ ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետին հանձարարեց ներկայացնել մարզպետարանի կարիքների համար գնումների անվանացանկը:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանքային շաբաթ:


