Պաշտոնական էլ. փոստ

10049970@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Իրազեկ քաղաքացի> խորագրով հանրային քննարկում՝ ՀՀ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ

<Իրազեկ քաղաքացի> խորագրով հանրային քննարկում՝ ՀՀ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ 27.04.2019

Քաղաքացիների օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Եղեգնաձորի Մոմիկի անվան զբոսայգում տեղի ունեցավ խորագրով հանրային քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի, ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդգար Առաքելյանի, Մերի Գալստյանի, Համազասպ Դանիելյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Ռուբեն Ռուբինյանի, խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ: Քննարկման ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան անձամբ հանդիպելու ԱԺ պատգամավորներին, նախարարին և մարզային պաշտոնատար անձանց ու նրանց հետ քննարկելու իրենց հուզող հարցերը: Քննարկումը վարում էր

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների Վայոց ձորի մարզային ծրագիրը

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների Վայոց ձորի մարզային ծրագիրը 25.04.2019

Ապրիլի 27-ին՝ առավոտյան 10:00-ից Հայաստանի ողջ տարածքում մեկնարկելու են ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները: Սիրով ներկայացնում ենք Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում կազմակերպվելիք ծրագիրը և հարավիրում՝ մասնակցելու միջոցառումներին ու միասին վայելելու Միտքդ վա՛ռ պահիր խորագրով եզրափակիչ համերգը: Միջոցառումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով.

Հիշատակի և ոգեկոչման արարողություններ Վայոց ձորում

Հիշատակի և ոգեկոչման արարողություններ Վայոց ձորում 24.04.2019

Այսօր Վայոց ձորի մարզում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի առաջնորդությամբ մարզկենտրոն Եղեգնաձորում ծաղկադրման բազմամարդ երթ էր կազմակերպվել դեպի Եղեգնաձորի եռաբլուրում Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձան: Երթին մասնակցում էին

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ 23.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական նախապատաստական աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել մարզերում տարբեր ոլորտներում այս տարի նախատեսվող ծրագրերին: Մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացման, կառավարության և համայնքների համագործակցությամբ իրականացվող տարբեր սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին: Քննարկվել են նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր: Վարչապետ Փաշինյանը մարզպետներին տվել է հանձնարարականներ՝

Հայտարարություն <Գաստրո բակ> նախագծի համաֆինանսավորման մրցույթի վերաբերյալ

Հայտարարություն <Գաստրո բակ> նախագծի համաֆինանսավորման մրցույթի վերաբերյալ 23.04.2019

Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ ծրագիրը (ՄԱԶԾ ԻԳԶԶ) հայտարարում է գյուղական համայնքներում նախագծի իրականացման մրցույթ՝ համաֆինանսավորման սկզբունքով, որը տրամադրվելու է գինեգործական սարքավորումների, նախագծային և նախահաշվային աշխատանքների, շինանյութի և գույքի, մասնագիտական խորհրդատվության ձեռք բերման նպատակով: նախագծի նպատակն է նպաստել գյուղական համայնքներում զբոսաշրջության ծառայությունների դիվերսիֆիկացմանը, զարգացմանը և խթանմանը: Այն ստեղծում է բազային զբոսաշրջային ծառայություններ՝ հիմնվելով գյուղական սեփական տնային տնտեսությունների վրա: նախագիծը ներառում է հետևյալ համալիր ծառայությունները՝ ավանդական սննդի տրամադրում, տնական գինեգործություն և արհեստագործություն: ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ: Մրցույթին կարող են մասնակցել՝

Հանդիպում Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության հետ

Հանդիպում Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության հետ 22.04.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանը, որի կազմում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել է երկու հայկական հանրապետությունների, վարչական միավորումների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Արցախ կապերի հետագա ընդլայնումն ու խորացումը եւ այս ուղղությամբ նոր ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրականացումը: Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Աղբյուրը՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-02 12:33:33