Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել էր ՌԴ Արխանգելսկի մարզի հայ համայնքի ղեկավարին

18.11.2019

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել է նախորդ շաբաթ ՀՀ Վայոց ձորի մարզ ժամանած ՌԴ Արխանգելսկի մարզի հայ համայնքի ղեկավար, <Արխանգելսկի ու Վայոց ձորի մարզի համագործակցության միություն> ոչ կոմերցիոն կազմակերպության տնօրեն Մամիկոն Գեկչյանին և կազմակերպության մարկետինգի գծով մասնագետ Սերժիկ Գեկչյանին: Այցը եղել է ՌԴ Արխանգելսկի և ՀՀ Վայոց ձորի մարզերի միջև կնքված <Համագործակցության համաձայնագրի> շրջանակներում, իսկ նպատակը՝ Վայոց ձորի մարզում արտադրվող գյուղատնտեսական մթերքների (չիր, պանիր) արտահանումը ՌԴ Արխանգելսկի մարզ:
Պատվիրակությունն այցելել է պանրի և չրերի արտադրամասեր, որտեղ ձեռք է բերվել պայմանավորվածություն ս/թ դեկտեմբեր ամսին մարզից արտահանել պանիր (4-5 տեսակի), մրգային և բանջարեղենային չրեր:
Արտահանված գյուղ մթերքները վաճառվելու են Արխանգելսկի մարզում նոր բացված  <Հայաստանի տուն> առևտրի կենտրոնում՝ <Վայոց ձոր> անվամբ ապրանքանիշով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45