Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական աշխատանքային խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ

16.11.2019

  Նոյեմբերի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի խորհրդականները, օգնականները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության սկզբում մարզպետը նշեց, որ ճանաչողական այցերը Մալիշկա և Զառիթափ համայնքի բնակավայրեր ավարտվեցին, որի ընթացքում մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցների կողմից բավարար չափով աշխատանք տարվեց համայնքում տիրող իրավիճակին տեղում ծանաթանալու համար: Նշեց նաև, որ այցերը համայնքներ լիմելու են շարունակական:
Ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրին ստորաբաժանումների ղեկավարները:
Քաղաքաշինության վարչության պետը տեղեկացրեց, որ այցելել են համայնքներ և ուսումնասիրել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների կատարման ընթացքն ու որակը: Վարչության պետը տեղեկացրեց նաև, որ կապ են հաստատել տարածքների զարգացման հիմնադրամի հետ Եղեգնաձորի մանկապարտեզների նորոգման կանգնեցված աշխատանքների հետագա վերսկսման ժամկետները ճշտելու նպատակով:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարարեց շաբաթը երկու անգամ այցելել շինհրապարակներ և վիճակի մասին զեկուցել:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը տեղեկացրեց, որ մարզպետ Արարատ Գրիգորյանի համայնքների ղեկավարների հետ առաջին հանդիպման ընթացքում, մարզպետի կողմից ստացած հանձնարարությամբ, համայնքների ղեկավարներին է ուղարկվել մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար լուծում պահանջող մի շարք խնդիրներ քննարկելու վերաբերյալ գրություն(բաղկացած 23 կետից) : Նշեց նաև, որ այդ հարցերի վերաբերյալ պատասխաններն արդեն ստանում են, բոլոր համայնքներից պատասխանները ստանալուց հետո, մարզպետարանում քննարկում կկազմակերպվի, համապատասխան մասնագետների և պատասխանատու պաշտոնատար անձանց մասնակցությամբ:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարարեց համայնքներ կատարվող այցերի աշխատանքային խմբերում ընդգրկել նաև ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ներկայացուցիչներ, որոնց համակարգման ոլորտին առնչվող խնդիրներ կան տվյալ համայնքում կամ բնակավայրում:
Այնուհետ հաշվետվություններով ներկայացան ՏԻ և ՀԳՄ հարցերի, Առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների ղեկավարները: Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը ներկայացրեց մարզպետարանի կարիքների համար գնումների ցանկը:
Այնուհետև հաշվետվություն ներկայացրին նաև քարտուղարության, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության, իրավանական, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների պետերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45