Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՄԱԿ-ի <<Երեխայի իրավունքների մասին>> կոնվենցիայի ընդունման երեսուն ամյակի առթիվ

20.11.2019

 Սիրելի՛ Երեխաներ,

Երեսուն տարի առաջ այս օրը ՄԱԿ-ի կողմից ընդունվեց <<Երեխայի իրավունքների մասին>> կոնվենցիան, որը պատմության մեջ ամենաշատ վավերացված մարդու իրավունքների փաստաթուղթն է: Եվ ես լինելով սիրող հայր և պաշտոնատար անձ, ով պարտավորված է կոնվենցիայի  լիարժեք իրագործման հարցում, ցանկանում եմ  ձեզ  շնորհավորել այս հիշարժան օրվա կապակցությամբ: 
Բոլոր երեխաներն էլ արժանի են ու պետք է ստանան ամեն հնարավորություններն իրենց ներուժին հասնելու համար: Պատիվ ունեմ աջակցելու երեխաներին, ովքեր լսելի են դարձնում իրենց ձայնն ու փոփոխություն պահանջում: Բոլոր երեխաներն ունեն հավասար իրավունքներ,  կարիք ունեն հատուկ պաշտպանության և հոգատարության:
Սիրելի՛ փոքրիկներ, ձեր գալուստով մեր կյանքը դառնում է գունեղ  ու ավելի ջերմ, տանը, բակերում և ամենուր ձեր մանկական խենթություները, խաղերը, ջինջ ու պարզ ներկայությունը մեր կյանքում մեզ ոգևորում է, լցնում սիրով ու եռանդով, մեր համատեղ ապագան ավելի լուսավոր դարձնելու համար: Ձեր գոյությամբ մենք երջանիկ ենք՝ շրջապատված սիրով և արևային ժպիտներով: 
Սիրելի՛ փոքրիկ բարեկամներ, հենց ձեր շնորհիվ է, որ մենք հավատում ենք հրաշքներին, քանի որ դուք եկել եք մեր կյանք բերելով արև, ջերմություն, սեր, անհոգություն: Ձեր շնորհիվ մենք կարող ենք մոռանալ կյանքի ամեն դժվարություն, քանի որ դուք մեր կյանքի ամենալուսավոր կետն եք:
Սիրելինե՛րս, ձեզ մաղթում եմ ընտանեկան ջերմություն, երջանիկ և անհոգ  մանկություն, ուզում եմ, որ չխամրեն ձեր ժպիտով լեցուն վառ աչքերը և ձեր հայացքներում միշտ տեսնեմ մեր պայծառ ու լուսավոր ապագայի երազանքները, նպատակները և առօրյա անհոգությունը:  
Սիրով ու ջերմ բարեմաղթանքներով, երեխաների հավերժ բարեկամ՝                       
 
 ՀՀ Վայոց ձորի մարզպետ                                                                                                   
Արարատ Գրիգորյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45