Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը 26.07.2018

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Արագած Սաղաթելյանի մոտ տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը` հետևյալ օրակարգով՝ 1. ՀՀ Վայոց ձորի մարզում 2018 թվականիամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումներ տրամադրելու և պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին, զեկուցող` Կ. Բաբայան, Ա. Հովսեփյան: 2. ՀՀ Վայոց ձորի մարզում 2018 թվականի ամառային զորակոչի կատարման արդյունքների մասին, զեկուցող` Կ. Բաբայան, Ա. Հովսեփյան:

Իրազեկում

Իրազեկում 24.07.2018

,,Վեոլիա Ջուր,, ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 25-ին, ժամը՝ 09.30-20.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի անսամբլը՝  միջազգային փառատոնի մրցանակակիր

Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի անսամբլը՝ միջազգային փառատոնի մրցանակակիր 24.07.2018

Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի 22 հոգանոց անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Սամվել Գրիգորյան) հուլիսի 18-ին մասնակցել է Վրաստանի Հանրապետության Քոբուլետի քաղաքում կայացած խորագիրը կրող միջազգային փառատոնին: Անսամբլը կատարել է հայ աշուղների երգեր: Փառատոնին մասնակցած, տարբեր երկրներից ժամանած, 75 խմբերի մեջ վայոցձորյան անսամբլն աչքի է ընկել աշուղական երգերի կատարմամբ և արժանացել է փառատոնի անվանակարգի Գրան Պրի մրցանակին: Նշենք, որ Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղը գործում է շուրջ տասը տարի, որտեղ այս պահին հայ ազգային ու աշուղական երգարվեստի կատարողական գաղտնիքներին ծանոթանալու առաջին քայլեր են անում երգարվեստի խմբի 50 աշակերտներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը մասնակցել է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման բարեփոխումներին նվիրված ջերմուկյան ֆորումին

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը մասնակցել է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման բարեփոխումներին նվիրված ջերմուկյան ֆորումին 20.07.2018

Այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը մասնակցել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում կազմակերպված խորագրով ֆորումին։ Նշենք, որ ֆորումը նախաձեռնել է Հայաստանի համայնքների միությունը: Ֆորումի աշխատանքները ղեկավարել է համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն ընդունեց Արենի համայնքի Չիվա բնակավայրի բնակիչներին 20.07.2018

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն ընդունեց Արենի համայնքի Չիվա բնակավայրի բնակիչներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: Բնակիչները բողոքում էին Չիվայի վարչական տարածքում գտնվող արոտավայր հանդիսացող հողատարածքի օտարման դեմ, նշելով, որ գյուղացիները չեն կարողանում իրենց անասունները արոտի տանել օտարված տարածք, քանի որ այդ տարածքն արդեն անհատ անձի սեփականություն է հանդիսանում: Մարպետը և համայնքի ղեկավարը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկա շաբաթվա ընթացքում այցելել Չիվա, տեղում ծանոթանալ իրավիճակին և հողատարածքի օտարման փաստաթղթերին ու իրավական հիմքերին, ինչպես նաև փորձել գտնել խնդրի լուծման փոխադարձ ընդունելի տարբերակ:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի կողմից կատարվել է Եղեգիս գետի ջրային  ռեսուրսների ուսումնասիրություն

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի կողմից կատարվել է Եղեգիս գետի ջրային ռեսուրսների ուսումնասիրություն 20.07.2018

Երեկ՝ հուլիսի 19-ին, աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ էր ժամանել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը։ Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալը ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Ռազմիկ Տոնոյանի և Գևորգ Ավագյանի ուղեկցությամբ Եղեգիսի կիրճով շրջայց կատարեց դեպի Եղեգիս գետի ակունքը: Շրջայցի ընթացքում կատարվեց Եղեգիս գետի ջրային ռեսուրսների փաստացի վիճակի ուսումնասիրություն։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53