Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը 06.12.2019

Այսօր` դեկտեմբեր 6-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական խորհրդակցությունը, մարզպետի խորհրդականի, օգնականի, մարզպետարանի գլխավոր քարտուղարի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ: Քաղաքաշինության վարչության պետը զեկուցեց Թառաթումբ գյուղի միջնակարգ դպրոցի շենքային պայմանների ուսումնասիրության մասին և ներկայացրեց սուբվենցիոն ծրագրերով մարզում իրականացված աշխատանքների ուսումնասիրության արդյունքները: ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետը տեղեկություն ներկայացրեց մարզի համայնքներ մարզպետի ճանաչողական այցերի ընթացքում բնակչության կողմից բարձրաձայնված և աշխատանքային խմբի կողմից գրանցված հարցերի քննարկման ընթացքի և վարչության կատարած այլ աշխատանքների մասին: Արարատ Գրիգորյանը ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետին հանձնարարեց՝ զբաղվել համայնքների ղեկավարների հետ մարզպետի հանդիպման նախապատրաստական աշխատանքներով: Մարզպետը գյուղատնտեսության և

Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում տեղի է ունեցել  դրամաշնորհային ծրագրերի փակման արարողությունը

Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում տեղի է ունեցել դրամաշնորհային ծրագրերի փակման արարողությունը 06.12.2019

Վերջերս Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում տեղի ունեցավ > (ղեկավար` Անի Գրիգորյան) և > ( ղեկավար` Ալֆիկ Կիրակոսյան) դրամաշնորհային ծրագրերի փակման արարողությունը։ Դրամաշնորհային ծրագրերին մասնակցել են Գլաձոր, Գետափ, Վերնաշեն, Վայք, Մալիշկա և Եղեգնաձոր համայնքների 16-18 տարեկան 90 երիտասարդներ, ովքեր միջոցառման ժամանակ ստացան իրենց հավաստագրերը։ Երիտասարդներին ողջունեցին Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, Գետափ բնակավայրի վարչական ղեկավար Լևոն Սաֆարյանը, Համայնքների ֆինանսիստների միավորման փորձագետ Կարեն Հովհաննեսյանը, հեղինակ-կատարող Արման Վարդանյանը, Եղեգնաձոր համայնքի ավագանու անդամ Նարինե Գրիգորյանը, Գլաձոր խոշորացված համայնքի ավագանու անդամներ Քաջիկ Գասպարյանը և Արմեն Մարգարյանը։

Շարունակվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ճանաչողական այցերը մարզի համայքներ

Շարունակվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ճանաչողական այցերը մարզի համայքներ 06.12.2019

Ներկայացնում ենք ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի Ջերմուկ, Գլաձոր և Եղեգնաձոր համայնքներ այցի ժամանակացույցը:

 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 05.12.2019

2019 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների.

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական հերթական այցով  Վայք   համայնքում էր

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական հերթական այցով Վայք համայնքում էր 05.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ճանաչողական հերթական այցի հասցեն Վայք համայնքն էր: Մարզպետ Արարատ Գրիգորյանը Վայք համայնքի ղեկավար Թարո Ավետյանի ուղեկցությամբ աշխատանքային խմբով եղել է համայնքի Ազատեկ, Արին, Զեդեա, Փոռ և Վայք բնակավայրերում: Ազատեկ, Արին, Փոռ գյուղերում և Վայք քաղաքում տեղի են ունեցել մարզպետ Արարատ Գրիգորյանի հանդիպումները բնակիչների հետ: Մարզպետը զրուցել է հանդիպման մասնակիցների հետ, ծանոթացել բնակիչներին հուզող հարցերին, տեղեկացել բնակավայրերում առկա խնդիրներին: Արարատ Գրիգորյանը պատասխանել է իրեն ուղղված հարցերին, իսկ ոլորտային ուղղվածության հարցերին պատասխանել են աշխատանքային խմբի անդամները: Զեդեա բնակավայրում մարզպետն այցելել է նաև գյուղի դպրոց, զրուցել դպրոցի տնօրենի, ուսուցիչների և աշակերտների հետ, ծանոթացել աշխատանքային պայմաններին: Հանդիպումների ընթացքում բարձրաձայնված այն հարցերը,

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը  հանդիպել  է մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպել է մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ 04.12.2019

Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հանդիպումը Վայոց ձորի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Տնօրենները համառոտ տեղեկություններ ներկայացրին իրենց ղեկավարած հաստատությունների, ինչպես նաև դպրոցներում կատարված աշխատանքների և իրականացվելիք ծրագրերի մասին: Հանդիպման ժամանակ տնօրենները բարձրաձայնեցին մի շարք հարցեր, որոնց շուրջ տեղի ունեցավ քննարկում: Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարություն տվեց մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ վերլուծել բարձրաձայնված հարցերը և գտնել նշված հարցերի լուծման ուղիները: Հանդիպման ամփոփիչ խոսքում մարզպետը տնօրեններին հանձնարարեց ուսման որակի ապահովման խնդիրները, աշակերտների բացակայությունների հարցերը պահել ուշադրության կենտրոնում և աշխատանքներ տանել ձմեռվա ընթացքում ուսումնական գործընթացի համար նորմալ միջավայր ստեղծելու ուղղությամբ : Խոսքի ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանն արդյունավետ աշխատանք և հաջողություններ մաղթեց դպրոցների տնօրեններին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-04 11:13:35