Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ

19.12.2019

  Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի աշխատակից Նարեկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելեց Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ:
   Արարատ Գրիգորյանը քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանի ուղեկցությամբ ճանաչողական շրջայց կատարեց քոլեջի տարածքում, ծանոթացավ հաստատության շենքային պայմաններին և առկա նյութատեխնիկական բազային:
   Այնուհետև մարզպետն այցելեց քոլեջի ռոբոտաշինության, համակարգչային կենտրոնի, ձեռնարկատիրության, գինեգործության, խոհարարության, փայտամշակման ուսումնարտադրական լսարաններ և նորակառույց ջերմատուն:

Ուսումնական լսարաններում մարզպետը դասախոսների և ուսանողների հետ զրուցեց ուսումնառությանն առնչվող հարցերի շուրջ:

  Իսկ արտադրական լսարաններում  Արարատ Գրիգորյանը ծանոթացավ փայտագործական, գինեգործական և  խոհարարական  խմբերի ուսանողների պրակտիկ աշխատանքների ընթացքին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-10 18:16:33