Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Զառիթափ համայնքի Սարավան  բնակավայր

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Զառիթափ համայնքի Սարավան բնակավայր 13.11.2019

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Զառիթափ համայնք աշխատանքային այցի շրջանակում համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանի ուղեկցությամբ եղել է Սարավան բնակավայրում: Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպել է Սարավանի բնակիչներին, զրուցել նրանց հետ, ծանոթացել սարավանցիներին հուզող խնդիրներին: Բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրների վերլուծման և դրանցում առաջ քաշված հարցերը մարզպետարանում քննարկելու նպատակով, մարզպետը հանձնարարականներ է տվել իր աշխատակազմի անդամներին և մարզպետարանի համապատասխան ստորանաժանումների ղեկավարներին: Մարզպետ Արարատ Գրիգորյանը Սարավանից ուղևորվել է դեպի Արտավան բնակավայր:

Մարզպետ Արարատ Գրիգորյանի Զառիթափ համայնք նոյեմբերի 13-ի  աշխատանքային այցի երկրորդ կանգառը Արտավանն էր

Մարզպետ Արարատ Գրիգորյանի Զառիթափ համայնք նոյեմբերի 13-ի աշխատանքային այցի երկրորդ կանգառը Արտավանն էր 13.11.2019

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի Զառիթափ համայնք նոյեմբերի 13-ի աշխատանքային այցի երկրորդ կանգառը Արտավանն էր: Արտավանի բնակիչները մարզպետի հետ հանդիպման ընթացքում բարձրացրին կրթական խնդիրներին, հողային հարաբերություններին, գյուղմթերքի իրացմանը վերաբերող հարցեր: Մարզպետն աշխատանքային խմբի անդամներին հանձնարարեց գրանցել արտավանցիների կողմից բարձրացված հարցերը, դրանք քննարկելու և հնարավոր լուծումներ գտնելու նպատակով: Նշվեց, որ

Հանդիպում  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ 12.11.2019

Նոյեմբերի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալեց ԱվտոԿրազ ուկրաինական ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրին իրենց ընկերության գործունեության պատմությունը և Վայոց ձորի մարզի հետ կապված հետագա պլանները: Այնուհետև ավտոձեռնարկության ներկայացուցիչները հանդիպում ունեցան մարզի համայնքների և գործարար ընկերությունների ներկայացուցիչների հետ և ծանոթացրին իրենց արտադրանքի տեսականուն: ԱվտոԿրազ ուկրաինական ընկերության և Վայոց ձորի մարզի ներկայացուցիչները ձեռք բերեցին հետագա համագործակցության պայմանավորվածություն:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամաս

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամաս 12.11.2019

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն իր խորհրդականների, օգնականի, Վայոց ձորի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետի, Եղեգնաձորի համայնքապետի, Եղեգնաձոր քաղաքի ճարտարապետի և համայնքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների հետ համատեղ, աշխատանքային այց կատարեց Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամաս՝ պարզելու և ուսումնասիրելու տեղում առկա կոյուղու հիմախնդիրը, որը բարձրացվել էր Վայոց ձորի մարզ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելության ժամանակ: Մարզպետը հանդիպեց քաղաքացիների հետ և լսեց նրանց բողոքները, այցի ժամանակ պարզվեց, որ հարցն ունի 30 տարվա վաղեմություն: Նշենք, որ հարցի քննարկումը դեռ շարունակվում է և հետագա աշխատանքների վերաբերյալ կլինեն հավելյալ հրապարակումներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպում է ունեցել գործարար Ամին Շուրիդեի հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպում է ունեցել գործարար Ամին Շուրիդեի հետ 12.11.2019

Երեկ, նոյեմբերի 11-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզ այցելած գործարար Ամին Շուրիդեի, նրա գործընկեր՝ հայ ազգի բարերար Սիմոն Բալյանի և Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Վայոց ձորի մարզում թիմային սպորտի զարգացման հեռանկարները: Նշենք, որ Ամին Շուրիդեն Վայոց ձորի մարզում հիմնել է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած չրանոց:

Աշխատանքային հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ

Աշխատանքային հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ 12.11.2019

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Վայոց ձորի մարզի ներդրող Արման Կարապետյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը: Քննարկվեցին նոր տեխնոլոգիաների կիրառմամբ գյուղմթերքի արտադրությանն առնչվող խնդիրները և համագործակցության ընդլայնման հնարավորությունները, միտված մարզի տնտեսության զարգացմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:34:13