Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը

01.02.2020

Հունվարի 31-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի խորհրդականը և օգնականը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզպետարանի վարչությունների և բաժինների ղեկավարները հաշվետվություն ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և հաջորդ շաբաթվա անելիքների մասին:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը ներկայացրեց մարզի անջրդի հողատարածքները ոռոգելի դարձնելուն ուղղված ծրագրի առաջարկ՝ մարզի տարածքում ջրամբարներ կառուցելու եղանակով:
Վարչության պետը ներկայացրեց նաև խաղողի մթերմանն առնչվող խնդիրները: Մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ խաղողի մթերման հարցը գյուղոլորտի ամենակարևոր խնդիրներից է և հանձնարարեց խաղողի մթերման վերաբերյալ պայմանագիր կնքելու նպատակով հանդիպում-քննարկում կազմակերպել խաղողի արտադրությամբ զբաղվողների և մթերողների մասնակցությամբ՝ պայմանագրում ամրագրելով՝ մթերման ժամկետների և մոտավոր գնի վերաբերյալ դրույթներ, որպեսզի չխախտվի պայմանագիր կնքող երկու կողմերից ոչ մեկի իրավունքները:
ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետը տեղեկացրեց համայնքային տեղեկատվական համակարգերում եղած թերությունների վերացման ընթացքի մասին, որի առիթով մարզպետը նշեց, որ անհրաժեշտ է սեմինարներ կազմակերպել համայնքապետարանի աշխատակիցների և ավագանիների համար, որի ընթացքում ըստ ոլորտների իրականացնել իրավական և մեթոդական խորհրդատվություն:
ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը ներկայացրեց մարզպետարանի կարիքների համար հայտարարված գնումների և ՊՈԱԿ- ների հաշվետվությունների մասին տեղեկատվություն:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը տեղեկություն ներկայացրեց առողջապահական և սոցիալական ոլորտների մասին, տեղեկացրեց, որ <<Աջակցություն հայերին >> ծրագրով մարզի 51 անապահով ընտանիքների տրամադրվել է 40000 դրամ արժողությամբ սննդի և առաջին օգտագործման տնտեսական ապրանքների փաթեթներ: Վարչության պետը տեղեկացրեց, որ ՌԴ համագործակից Արխանգելսկի մարզի առողջապահության նախարարի հետ պայմանավորվածության համաձայն առաջիկայում մարզի առողջապահական կազմակերպություններում ռուս տրավմատոլոգ-մասնագետի կողմից կիրականացվեն անվճար վիրահատություններ:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարարեց վարչության պետին՝ այդ մասին իրազեկում ապահովել մարզի համայնքներում, որպեսզի մեծ թվով բնակիչներ օգտվեն այդ հնարավորությունից:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը տեղեկություն հաղորդեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի ընթացքի մասին: Նա տեղեկացրեց, որ նախատեսվում է առաջիկայում մարզում կառուցել երեք մուդուլ կենտրոն դպրոցներ:
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետը տեղեկացրեց, որ քննարկվել են համայնքներից ներկայացված 34 սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 29-ը վերադարձվել է խմբագրման, որից հետո մարզպետարանում հավանության արժանացած ծրագրերը կներկայացվեն ՀՀ կառավարության հաստատմանը:
Քննարկվեցին նաև իրավական ոլորտին, ճանապարհների ձմեռային պահպանությանը, աուդիտի ուսումնասիրություններին, մարզի տարածքում հողօգտագործման խնդիրներին և հողային հարաբերություններին, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանը, քաղպաշտպանության խդիրներին և անձնակազմի կառավարման բաժնի գործառույթներին վերաբերող հարցեր:
Մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Սահակյանը նշեց, որ խորհրդակցության ընթացքում նկատառումներ է գրառել քննարկվող հարցերի վերաբերյալ, որոնք խորհրդակցությունից հետո կքննարկի մարզպետարանի ստորաբաժանումների համապատասխան աշխատակիցների հետ:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանքային շաբաթ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-19 17:41:54