Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հորդորում է լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից

03.02.2020

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հարկ է համարում պարզաբանումներ ներկայացնել  փետրվարի 2-ին irakanum.am լրատվական կայքում ,,Վայոց Ձորի մարզպետի խորհրդականներից մեկը ավարտել է գոյություն չունեցող համալսարան, մյուսը՝ ստացել է 50 հատ 2 գնահատական,, վերնագրով հրապարակման առնչությամբ:

Նշյալ լրատվական կայքն առանց պաշտոնական մեկնաբանությունների և հիմնավորումների անհիմն տեղեկություններ է տարածել   ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանի և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության  խորհրդական (առանձին գործառույթներ համակարգող) Նարեկ Մարտիրոսյանի անձնական կյանքի վերաբերյալ՝ խախտելով մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացու հիմնարար իրավունքը :

Տեղեկացնում ենք, որ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկություններն ամբողջությամբ ապատեղեկատվություն են և զրպարտում են մարզպետարանի վերոնշյալ աշխատակիցներին՝ արատավորելով վերջիններիս՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով պաշտպանության ենթակա պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը:

Սույնով մեջբերում ենք նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներ Նարեկ Մարտիրոսյանի և Արմեն Դավթյանի պարզաբանումները.

Արմեն Դավթյան.  ,,Irakanum.am կայքում իմ անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները անհիմն են և սխալ: 1995-2000 թթ. սովորել եմ ք. Արտաշատում գտնվող ,,Արտաշատ,, համալսարանի իրավաբանության բաժնում: Նշյալ ԲՈՒՀ-ը 2005 թվականին ստացել է պետական հավաստագիր, և ես, հանձնելով համապատասխան քննությունները, ստացել եմ պետական նմուշի դիպլոմ, որը ինձ հնարավորություն է տվել ՀՀ ԱԱԾ-ում անցնել օպերատիվ աշխատանքի և ստանալ սպայի կոչում: ՀՀ ԱԱԾ-ում իմ զբաղեցրած պաշտոնից ազատվել եմ  դիմումիս համաձայն՝ 2019 թվականի մարտին,,:

Նարեկ Մարտիրոսյան. ,,Քանի որ խոսքը վերաբերում է 15 և ավել տարիներ առաջ դպրոցում ուսանելու շրջանում իմ ստացած գնահատականներին, որոնց մասին ես օբեկտիվորեն չեմ կարող հիշել, Irakanum.am հոդվածի չստուգված տեղեկությունների առնչությամբ դիմել եմ Շատինի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Ա. Հովհաննիսյանին՝ իմ գնահատականների մասին հիմնավոր տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով: Սակայն ինչպես ինձ տեղեկացրեց Ա. Հովհաննիսյանը, դպրոցի արխիվի դասամատյաններում բացակայում են իմ ուսումնառության շրջանի տեղեկությունները, ինչի մասին Ա. Հովհաննիսյանը տեղեկացել է պաշտոնը ստանձնելուց ամիջապես հետո, դպրոցի գույքագրման արդյունքում:

Ինչ վերաբերում է իմ բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած չլինելու տեղեկատվությանը, նշեմ, որ այժմ սովորում եմ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի Կառավարում բաժնում: Ցավոք, ավելի վաղ չեմ կարողացել ստանալ բարձրագույն կրթություն: Այն պաշտոնը, որը ես զբաղեցնում եմ, չի պահանջում պարտադիր բարձրագույն կրթություն և ես, այս պաշտոնը զբաղեցնելով, օրենքին հակասող որևէ քայլ չեմ կատարել,,:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հորդորում է լրատվամիջոցներին՝  զերծ մնալ ՀՀ քաղաքացիների անունը արատավորել փորձող ապատեղեկատվության տարածումից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-19 17:41:54