Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուրեն Պապիկյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Սուրեն Պապիկյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել 06.03.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր անցկացրել է մարզպետների հետ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Խորհրդակցության մեկնարկին Շրջակա միջավայրի նախարարի առաջարկությամբ անդրադարձ է կատարվել կառավարության՝ մինչև 2020 թվականի 10-րդ ամսի 10-րդ օրը հանրապետությունում 10 մլն ծառ տնկելու ծրագրին․ ,- նշել է Գրիգորյանը և ավելացրել, որ ծրագիրն իրականանալու է երկու մասով։ Առաջինով նախատեսվում է ծառեր տնկել հաստատությունների հարակից տարածքներում, երկրորդ մասի շրջանակներում քաղաքացիները պետության կողմից որոշված տարածքներում կմասնակցեն անտառավերականգնման աշխատանքներին։ Անդրադառնալով օրակարգային մյուս հարցերին`

Հայտարարություն 05.03.2020

Տեղեկացնում ենք, որ ս.թ. մարտի 6-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Վայոց ձորի մարզի խոշորացված համայնքներում պլանավորման, բյուջետավարման, վարչատարածքային բարեփոխումների, էլ. կառավարման և ծառայությունների մատուցման բնագավառներում առկա հարցերի քննարկմանը վերաբերող աշխատաժողով: Աշխատաժողովին կմասնակցեն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության մասնագետները, ՀՀ ՎՁ մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության աշխատակիցներ, մարզի խոշորացված Վայք, Ջերմուկ, Գլաձոր, Եղեգիս, Զառիթափ, Արենի համայնքների ղեկավարները, համայնքների կազմի մեջ ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարները, ավագանու անդամներ, ՀԿ-ների և բիզնես հանրության ներկայացուցիչներ: Աշխատաժողովը կազմակերպվում է

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում 05.03.2020

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ բ դասարանի աշակերտներ Աննա Արամյանը, Մարի Հարությունյանը և Էլեն Նազարյանը բիզնես գաղափար են ներկայացրել Diamond Challenge ձեռնարկատիրական մրցույթին և դարձել առաջին մրցանակակիր՝ ստանալով 1000$։ Բիզնես գաղափարի հեղինակները հնարավորություն են ստացել մեկնել ԱՄՆ և ուժերը չափել իրենց հասակակից ամերիկացի երեխաների հետ: Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Սահակյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը հյուրընկալեցին մրցանակակիր երեխաներին: Հանդիպմանը մասնակցում էին դպրոցի տնօրեն Անուշ Թարվերդյանը, 9-րդ բ դասարանի դասղեկ Կարինե Մովսիսյանը և ձեռնարկատիրություն առարկայի ուսուցչուհի Նարինե Գրիգորյանը: Հանդիպման ընթացքում երեխաները խոսեցին իրենց կատարած աշխատանքների մասին և ներկայացրին հետագա ծրագրերը:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 02.03.2020

ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2020 թվականի փետրվար ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 02.03.2020

2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին`

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացավ  ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության աջակցության ծրագրերի ֆինանսավորման  խնդիրներին վերաբերող քննարկում

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացավ ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության աջակցության ծրագրերի ֆինանսավորման խնդիրներին վերաբերող քննարկում 27.02.2020

Փետրվարի 27-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մասնակցությամբ կայացավ ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության աջակցության ծրագրերի ֆինանսավորման խնդիրներին վերաբերող քննարկում: Քննարկմանը հրավիրվել էին մարզում գործող ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ ( ՓԲԸ-ի Սյունիք-Վայոց ձոր տարածաշրջանների մենեջեր Սասուն Ասատրյանը, ՈՒՎԿ-ի կառավարիչ-մենեջեր Համիկ Սարգսյանը, ՈՒՎԿ-ի ՎՁՄ մասնաճյուղի մենեջեր Գեղամ Գաբրիելյանը): Քննարկմանը մասնակցում էին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-15 12:35:06