Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի  ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նանե  Ասատրյանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նանե Ասատրյանը 05.10.2018

ՀՀ օրենքի համաձայն ՀՀ Վայոց ձորի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նանե Ասատրյանը:

Տեղեկացում 05.10.2018

Սիրելի՛ ուսուցիչներ: Տեղեկացնում ենք, որ Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառումը հոկտեմբերի 5-ի փոխարեն տեղի կունենա հոկտեմբերի 10-ին: Ձեզ սիրով կսպասենք Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում: Հարգանքով՝

ՌԴ Արխանգելսկի մարզի արհմիությունների  անդամներից կազմված պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզում

ՌԴ Արխանգելսկի մարզի արհմիությունների անդամներից կազմված պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզում 05.10.2018

Ս/թ սեպտեմբերի 19-25-ը ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը գտնվում էր ՌԴ Արխանգելսկի մարզում: Հոկտեմբերի 4- ին փոխադարձ այցով Արենի համայնք է ժամանել Արխանգելսկի մարզի արհմիությունների 4 անդամներից կազմված պատվիրակությունը: Հյուրերին դիմավորել են Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: Պատվիրակության անդամները ծանոթացել են Արենի համայնքի պատմությանը, գինեգործության մշակույթին և եղել Արենիի գինու գործարանում, ուր համտեսել են տեսակի խաղողից պատրաստված անուշահամ գինիներ: Այնուհետև հյուրերը ժամանել են Ջերմուկ առողջարանային քաղաք: Պատվիրակությունը մասնակցելու է նաև

Շառլ Ազնավուրի հիշատակին՝ Հոգեհանգստի կարգ մատուցվեց Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Շառլ Ազնավուրի հիշատակին՝ Հոգեհանգստի կարգ մատուցվեց Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում 05.10.2018

Շառլ Ազնավուրի հիշատակին՝ Հոգեհանգստի կարգ մատուցվեց Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի ուղերձը պաշտոնավարման 100 օրը լրանալու կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի ուղերձը պաշտոնավարման 100 օրը լրանալու կապակցությամբ 04.10.2018

Ողջույն, իմ շատ սիրելի վայոցձորցիներ, հոկտեմբերի 3 –ին լրանում է իմ՝ ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետի կարգավիճակում մեր երկրին ծառայելու 100 –րդ օրը: Ես այսօր նախատեսել էի հրապարակային ներկայացնել իմ պատասխանատվության տակ գտնվող ոլորտների վերաբերյալ տեղեկատվություն ասուլիսի միջոցով, սակայն Նոր Հայաստանում շուտ են գալիս, նկատի ունեմ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերի առթիվ մեր ժողովրդի կամարտահայտության դրսևորումն՝ իր հետևանքներով: Առաջիկայում անպայման հանդես կգամ ասուլիսով՝ հրապարակային կերպով հաշվետու լինելով ՀՀ ժողովրդի և նաև ՀՀ Կառավարության առջև, կարևորելով հանրային թափանցիկ աշխատելակերպն ու հավատարիմ մնալով ժողովրդավարության սկզբունքներին: Այսօր թույլ տվեք, հանդես գալ հակիրճ ուղերձով. Սիրելի վայոցձորցիներ, խոնարհվելով ձեզանից յուրաքանչյուրի առջև ուզում եմ հիշեցնել, որ Նոր Հայաստանում չկան: Տեղի է ունեցել իշխանափոխություն, և մեր երկրի ՏԵՐՆ այսուհետ Ժողովուրդն է, իրավաագիտակից, արժանապատիվ քաղաքացիներից բաղկացած հասարակությունը՝ ում համար օրենքը գերակա արժեք է: Քաղաքականությունը պետության իմունիտետն է՝ դիմադրողականությունը, երբ այն խաթարվում է, գլուխ են բարձրացնում մի շարք հիվանդություններ: Այդ -հիմնախնդիրները լուծելու համար՝ է պետք բարձրացնել -պետք է մշակել և ամրագրել մարզի առանձնահատկություններն ընդգրկող քաղաքականություն՝ ժամանակն է, որ Կառավարությունը հենվի մարզային և տեղական կառույցների վրա իրապես, որ մարզից գնա հիմնավորված համակարգային պահանջարկ ըստ ոլորտի, պետք է առհասարակ հնչի քաղաքական միտք, իրականանան համակարգային փոփոխություններ՝ համահունչ ՀՀ Կառավարության որդեգրած քաղաքականությանը, որպեսզի մեր մարզն էլ որպես մեկ ամբողջական օրգանիզմի բաղկացուցիչ մաս կազդուրվի ու համահունչ զարգանա: Վայոց ձորը թեև փոքր է,

Հրավեր

Հրավեր 04.10.2018

Սիրելի հայրենակիցներ: Արենիի համայնքապետարանը և հիմնադրամը յուրաքանչյուր տարի ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի գյուղում կազմակերպում են Արենի գինու փառատոնը: Այս տարի ևս Արենին իր հյուրընկալ դռներն է բացում ողջ աշխարհի առջև՝ ցույց տալու իր ժողովրդի հարուստ մշակույթն ու ստեղծած բերք ու բարիքի հմայքը: Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու արդեն ավանդույթ դարձած 10-րդ հոբելյանական միջոցառմանը, որը նվիրված է լինելու հայազգի լեգենդ Մեծանուն մաեստրո ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ: Պաշտոնական բացումը տեղի է ունենալու ս/թ հոկտեմբերի 6-ին, ժամը 12:30-ին: Հարգանքով՝ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյան:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57