Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետարանում կայացավ սպանդանոցային մորթի անցնելու գործընթացի վերաբերյալ հանդիպում-քննարկում

03.02.2020

 2020 թվականի փետրվարի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացավ սպանդանոցային մորթի անցնելու գործընթացի վերաբերյալ հանդիպում-քննարկում:
Հանդիպմանը մասնակցում էին՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի պետ Հովիկ Ավագյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը, մարզի միս արտադրող ֆերմերները, մսի վաճառքով զբաղվող տնտեսվարողները:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց քննարկման մասնակիցներին և տեղեկացրեց, որ գրանցվելու են բոլոր ողջամիտ առաջարկությունները, որոնք քննարկելու են համապատասխան մասնագետների և պաշտոնատար անձանց հետ, որպիսի ծրագրի կիրառման գործընթացում ավելի ընդունելի տարբերակներ ու պայմաններ ներառեն:
Ֆերմերների և մսի վաճառքով զբաղվող տնտեսվարողների կողմից եղան բազմաթիվ առաջարկություններ, որոնք գրանցվեցին մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցների կողմից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-25 15:54:22