Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Արտահանողի զարգացման դրամաշնորհներ> ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզում կազմակերպված մեկնարկային սեմինարին

01.02.2020

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է<Արտահանողի զարգացման դրամաշնորհներ> (ԱԶԴ/ EDG) ծրագրի մեկնարկի շրջանակներում Վայոց ձորի մարզում կամակերպված մեկնարկային սեմինարին: Արարատ Գրիգորյանը ողջունել է սեմինարի կազմակերպիչներին և մասնակիցներին՝  մաղթելով արդյունավետ աշխատանք: 

Սեմինարին մասնակցել են՝ Վայոց ձորի մարզպետարանի  աշխատակից Նարեկ Մարտիրոսյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը, գործարարներ, ՀԿ ներկայացուցիչներ:

Սեմինարն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող <Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության <Ներդրումների աջակցման կենտրոն> հիմնադրամի հետ համագործակցությամբ: 


Նշենք, որ արտահանողների զարգացման դրամաշնորհների (այսուհետ՝ ԱԶԴ) համընդհանուր նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է (լոգիստիկ կենտրոններ, տրասնպորտային միջոցներ, մարքեթինգ ծառայություններ, արտադրական հանգույցներ և այլն) ՓՄՁ-ների հզորացման նպատակով՝ խթանելով ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությությունները:
Որպես ծրագրի թիրախային ոլորտներ առանձնացվել են գյուղատնտեսությունը, սննդի վերամշակման և տեքստիլ արդյունաբերությունները: Դրամաշնորհների տրամադրման ժամանակ առաջնահերթություն կտրվի նշված ոլորտներին:
Տեղեկացնենք, որ ԱԶԴ-ի ընդհանուր ֆոնդը կազմում է 1,800,000 ԱՄՆ դոլար: ԱԶԴ ներքո ցանկացած դրամաշնորհ պետք է ընկած լինի ընդհանուր իրավասու ծախսերի հետևյալ նվազագույն և առավելագույն շեմերի միջև.
Գյուղատնտեսության և սննդի վերամշակման համար
• Նվազագույնը. 30,000,000 ՀՀ դրամ
• Առավելագույնը. 230,000,000 ՀՀ դրամ
Այլ ոլորտները
• Նվազագույնը. 15,000,000 ՀՀ դրամ
• Առավելագույնը. 140,000,000 ՀՀ դրամ
Մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող ցանկացած ոլորտի համար: Դրամաշնորհը տրամադրվում է ծրագրի ընդհանուր իրավասու ծախսերի 70% չափով:
• Հայտերի ներկայացման սկիզբը՝ 05.02. 2020
• Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 20.03.2020, ժ. 18:00
Լրացուցիչ տեղեկությունների, տեղեկատվական միջոցառումներին գրանցման և <Արտահանողի զարգացման դրամաշնորհների> իրականացման ուղեցույց ստանալու համար դիմեք <Ներդրումների աջակցման կենտրոն> հիմնադրամ՝ հեռ՝ 012541648, 012563714, www. smednc.am, www.isc.am, info@smednc.am :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-19 17:41:54