Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ 28.01.2020
Սիրելի վայոցձորցիներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս հունվարի 28-ի՝ Բանակի օրվա կապակցությամբ: Բանակի օրվան սիրով ու հպարտության բարձր զգացումով ենք սպասում, որովհետև մեր հաղթանակած ազգային բանակը բոլորիս է հարազատ: Հայոց բանակի շարքերում զինվորական պարտադիր ծառայություն են անցնում յուրաքանչյուրիս ընտանիքի զորակոչային տարիքի զավակները: Հայկական ամեն մի ընտանիք հոգեպես և մի անտեսանելի կապով է կապված Հայոց բանակին, որի հաջողությունները ամենքինս է, իսկ դժվարությունները կիսում ենք ազգովի: Բանակն է մեր երկրի խաղաղության երաշխավորը: Բացառիկ է Հայոց բանակի դերը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության, խաղաղաղության ապահովման և ապագայի կերտման գործում: Հարգելինե՛րս, հիրավի, այսօր բոլորս վայելում ենք խաղաղության արդյունքը՝ ապրում և արարում ենք ի շահ մեր երկրի և ի բարօրություն մեր ընտանիքների: Փառք ու պատիվ Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցներին: Բարի հիշատակ ազատամարտում զոհված մեր քույր-եղբայրներին: Սիրելի՛ հայրենակիցներ,
Հունվարի 25-ին Վայոց ձորի մարզպետարանում կայացավ GITC Vayots Dzor Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողների ավարտական աշխատանքների ամփոփումը և շրջանավարտների ավարտական վկայականների հանձնումը: GITC Կենտրոնը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի լավագույնս հաջողված ծրագրերից մեկն է: Միջոցառման մասնակիցներին բացման խոսքով ողջունեց GITC գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, հատուկ առանձնացնելով մարզերում ՏՏ ոլորտի կայացման գործում նման ծրագրերի տարածումը: Նա հատուկ կարևորեց մարզերում ՏՏ ոլորտի զարգացման գործընթացում բարի կամքի դեսպան կարգված Մարիամ Փաշինյանի մասնակցությունը և բոլոր աշխատանքներում ակտիվ ներգրավվածությունը: Միջոցառման առաջին հատվածում ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ շնորհավորելով շրջանավարտներին և կարևորելով նրանց դերը մարզում ՏՏ ոլորտի զարգացման գործընթացում: Մարզպետը սիրով ողջունեց բոլոր ներկաներին ու հյուրերին և հույս հայտնեց՝ նրանց կրկին մարզում հյուընկալելու: Միջոցառման մասնակիցներին ողջունեց նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ նշելով, որ հատուկ մարզերի համար հիմնադրամը շուտով իրականացնելու է դրամաշնորհային նոր ծրագիր և հրավիրեց բոլոր ուսանողներին մասնակցելու այդ ծրագրերին: Ներկաներին սիրով ողջունեց նաև Դիջիթեյն ընկերության Բաց ինովացիաների և Մարքեթինգ հաբի մենեջեր Մարիամ Փաշինյանը, ով ևս
Հունվարի 20-ին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է Սբ. Պատարագ, որին մասնակցել են ձմեռային զորակոչի շրջանակում պարտադիր զինվորական ծառայության մեկնող զինակոչիկները: Սբ. Պատարագին ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզի զինվորական կոմիսար Արմեն Հովսեփյանը,ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորման սպաներ, զինակոչիկների հարազատները: Հանդիասվոր արարողության մասնակիցները խաղաղ և անվտանգ ծառայություն են մաղթել զինակոչիկներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի անելիքները և ընթացիկ խնդիրները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով խորհրդակցությունը, նշել է, որ 2020 թվականը պատշաճ ժամանակ է՝ տարածքային զարգացման ավելի թիրախային հարցեր լուծելու համար: <Այս առումով, իմ կարծիքով, մենք ոչ թե գտել ենք, այլ կողմնորոշվել ենք, թե ինչ բանաձևով պետք է իրականացնենք տարածքային զարգացումը: Ե՛վ 2018, և՛ 2019 թվականների արդյունքներով, կարծում եմ, կարող ենք արձանագրել, որ սուբվենցիոն համակարգն այդ թեման զարգացնելու հիմնական շարժիչ ուժը պետք է դառնա: Ինչո՞ւ է սուբվենցիոն համակարգը գրավիչ, որովհետև այն իսկապես ստեղծում է համագործակցության շատ կոնկրետ դաշտ և հարաբերություններին նոր որակ ու մակարդակ է տալիս, որովհետև, ըստ էության, այդ ծրագրերում ներգրավվում են համայնքները, ներգրավվում է կառավարությունը: Այսինքն՝ համայնքը, ներգրավված լինելով սեփական միջոցներով, ավելի մեծ շահագրգռություն է ցուցաբերում,
Ավստրալիայի հայ համայնքի կողմից նվեր ենք ստացել նոր շատ հարմարավետ և գեղեցիկ ավտոբուս՝ Զառիթափ նոր Ազնաբերդ բնակավայրից Խնձորուտ դպրոցական երեխաներին տեղափոխելու համար: Նախկին ավտոբուսը գտնվում էր շատ անբարեկարգ վիճակում և գրեթե ենթակա չէր հետագա շահագործման: Մինչ համայնքը կհասցներ նոր ավտոբուս ձեռք բերել, խնդիրը նկատեցին և դրա լուծմանը հետամուտ եղան Ավստալիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Հոգաչափ շնորհակալ ենք ողջ Ավստալահայ համայնքից, բոլորից ովքեր մասնակցություն են ունեցել այս Աստվածահաճո գործին և հատկապես կազմակերպիչներից՝ Գայանե Խաչատրյանից (https://www.facebook.com/profile.php?id=100008458393320), Հելեն Հակոբյանից (https://www.facebook.com/arianna.hakobyan.5) և Մելիքյանների ընտանիքից դրամահավաքը, ավտոբուսի գնումը և մինչև համայնք տեղափոխումը կազմակերպելու համար: Հ.գ. Եվ իհարկե մեծ շնորհակալություն մեր մարզի բարեկամ և սիրելի Stella Sarukhanyan -ին նրանց մեր մարզ հյուր բերելու համար:



