Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ ԱԺ-ում կազմակերպված <Նախադպրոցական կրթության մասին> ՀՀ օրենքի շուրջ քննարմանը

12.02.2020

  2020 թվականի փետրվարի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի ղեկավարությամբ մասնակցել են ՀՀ ԱԺ-ում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ կազմակերպված <Նախադպրոցական կրթության մասին> ՀՀ օրենքի շուրջ քննարկման աշխատանքներին:
Օրակարգը՝ <Նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումներն ու հիմնախնդիրները Հայաստանում>:
Քննարկան մասնակիցներին ողջունել են համանախագահողներ՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը և գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը:
Հիմնական զեկուցումով (<Նախադպրոցական կրթության մասին> ՀՀ օրենքի ընդունման արդյունքնում ոլորտում ներդրվող նորամուծությունները, փոփոխությունները և ռիսկերը) հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Թեմայի շուրջ ընդլայնված աշխատանքային քննարկումը կազմակերպվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, ԱԺ այլ պատգամավորների, նախադպրոցական կրթության կազմակերպման և քաղաքականության պատասխանատուների միջև:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատանքային խումբը ներկայացրել են՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում առանձին գործառույթներ համակարգող Անի Մխիթարյանը, կրթության, մշակույթի, սպորտի վարչության ավագ մասնագետ Անահիտ Մխիթարյանը և Զառիթափ համայնքի մանկապարտեզի տնօրեն Շուշանիկ Ասլանյանը :

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40