Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը

15.02.2020

 Փետրվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալը, խորհրդականները, օգնականը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության սկզբում մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը վերադարձել է երեխայի խնամքի արձակուրդից և առաջին անգամ է մասնակցում մարզպետի մոտ անցկացվող ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցությանը և մաղթեց համատեղ արդյունավետ աշխատանք:
Մարզպետարանի վարչությունների և բաժինների ղեկավարները հաշվետվություն ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և հաջորդ շաբաթվա անելիքների մասին:
Քաղաքաշինության վարչության պետը տեղեկացրեց, որ քաղաքաշիության վարչությունը զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի հետ համատեղ ուսումնասիրել են մարզից ՀՀ կառավարություն ներկայացվող բոլոր սուբվենցիոն ծրագրերի հայտերը և տեխնիկական բնութագրերը: Քննարկվեց նաև մարզում նախատեսվելիք այլ շինվերանորոգման և կառուցապատման աշխատանքներին վերաբերող խնդիրներ:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը ներկայացրեց սպանդանոցային մորթի անցնելու գործընթացի ուղղությամբ մարզի համայնքներում շահառու իրավաբանական և քաղաքացիական անձանձ հետ տարվող աշխատանքները: Քննարկվեց նաև մարզ ներկրվելիք գարնանացան սերամացուի տեսականու և պարատանյութերի գնին առնչվող հարցեր:
ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետը ներկայացրեց մարզպետարանի կարիքների համար հայտարարված գնումների, մարզպետարանի ենթակայության ՊՈԱԿ- ների կողմից ներկայացված հաշվետվությունների և կատարված վճարումների մասին տեղեկատվություն:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցեց ն առողջապահական և սոցիալական ոլորտների մասին, տեղեկացրեց, որ <<Հայաստան- Արցախ>> հիմնադամի կողմից մարզի բուժհաստատություններին առաջին անհրաժեշտության դեղորայք է տրամադրվել: Վարչության պետը նշեց, որ կորոնավիրուսի և այլ վիրուսային հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով խստացվել է նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների շրջանում իրականացվող առողջական վիճակի ստուգման պայմանները:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը տեղեկություն , որ ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը և ընթանում է արդյունքներ ամփոփման աշխատանքները: Քննարկվեց մարզի 3 մուդուլ կենտրոն դպրոցներին հատկացվելիք գույքի տրամադրման պայմաններին, դպրոցականների և մանկավարժների տեղափոխման տրանսպորտային ծախսերի խոխհատուցմանը, դպրոցների տարեֆիկացիաներին վերաբերող հարցեր:
Քարտուղարության պետը տեղեկություն ներկայացրեց շաբաթվա փաստաթղթաշրջանառության մասին:
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետը տեղեկություն ներկայացրեց սահմանամերձ բնակավայրերում հարկային արտոնությամբ կատարվող և կատարվելիք ներդրումային ծրագրերի մասին:
Իրավաբանական բաժնի պետը ներկայացրեց ՀՀ կառավարության նիստի ընթացքում ընդունված այն որոշումները, որոնք վերաբերում են մարզերին, մարզպետարաններին կամ մարզային ենթակայության հաստատությունների գործունեությանըՙ , տեղեկացրեց, որ ուսումնասիրվել են շաբաթվա ընթացքում համայնքների ղեկավարների ու ավագանիների կողմից ընդունած որոշումներում օրենքի հղումների համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և պատասխանվել են բաժնին ուղղված հարցումներին ու գրություններին:
Քաղաքաշինության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետը ներկայացրեց մարզի տարածքով անցնող միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ճանապարհներին տեղացած ձյան մաքրման աշխատանքների ընթացքը:
Մարզպետը դժգոհություն հայտնեց տեղեկատության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից հասարակայնության հետ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Ներկայացվեց աուդիտի բաժնի ուսումնասիրության արդյունքները:
Հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետը ներկայացրեց մարզի տարածքում հողերի օգտագործման նշանակության փոփոխման վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը և նշեց, թե ինչ նպատակով են օգտագործվելու այդ հողատարծքները: Քննարկվեց նաև քաղաքային համայնքներում որպես տնամերձ տրվող հողամասերի կադաստրային արժեքի փոփոխության (բարձրացման) հարցը:
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը ներկայացրեց Վայք քաղաքում տատիկ-պապիկի խնամքի ներքո գտնվող երեխաների կարգավիճակի հետ կապված խնդիրները, ինչպես նաև կյանքի դժվար պայմաններում հայտնված երեխաների վերաբերյալ տվյալները <Մանուկ> համակարգ մուտքագրելու պայմանների փոփոխությանը, բաժնի կողմից գենդերային հարցերի ուղությամբ 2019 թվականին կատարված աշխատանքների և 2020 թվականի ծրագրերի մասին տեղեկություններ:
Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետը ներկայացրեց քաղպաշտպանության ոլորտին առնչվող խնդիրները, իսկ անձնակազմի կառավարման բաժնի պետը՝ մարզպետարանում և մարզային ենթակայության կազմակերություններում առկա թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված և հայտարարվելիք մրցույթների ժամանակացույցը:
Մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Սահակյանն իր նկատառումները ներկայացրեց քաղպաշտպանության պլանների, մարզպետի 2019 թվականի գործունեության գնահատականների և ուշացած գրությունների վերաբերյալ:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08