Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի այցերը մարզի առողջապահական կազմակերպություններ

12.02.2020

 Փետրվարի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց Արենիի և Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոններ (ԱԱՊԿ): Արարատ Գրիգորյանին ուղեկցում էին մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակար Վասիլ Ասլանյանը և վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը:
Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոնում մարզպետին ընդունեց տնօրենի պարտականությունները կատարող Լարա Հարությունյանը, իսկ Արեննի առողջության առաջնային պահպանման կենտրոնում՝ տնօրեն Ասատուր Մկրտչյանը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը բուժհաստատությունների տնօրենների ուղեկցությամբ շրջայց կատարեց Աղավնաձորի և Արենիի ԱԱՊԿ-ներում, ծանոթացավ կազմակերպությունների աշխատանքային պայմաններին:
Մարզպետը հանդիպեց նաև առողջապահական կազմակերպությունների աշխատակիցների հետ, լսեց նրանց, զրուցեց բնակչությանը մատուցվող բուժ-ծառայությունների որակի բարելավման և աշխատանքային պայմանների մասին:
Արենիում մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց նաև հիվանդ այցելուների հետ: Մարզպետը զրուցեց բուժհաստատություն եկած հիվանդների հետ, ծանոթացավ նրանց, հուզող հարցերին:
Բուժհաստատություններում առկա խնդիրների, ինչպես նաև առողջական խնդիրներով Արենիի ԱԱՊԿ այցելած քաղքացիների կողմից բարձրաձայնված խնդիրների լուծման նպատակով մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարարություն տվեց կազմակերպությունների ղեկավարներին և մարզպետարանի աշխատակիցներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-25 15:54:22