Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մարզի առողջապահական կազմակերպություններ հերթական այցի հասցեն Շատինի Հռիփսիմե ԳԲԱ ՊՈԱԿ-ն էր

15.02.2020

  Փետրվարի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզի առողջապահական կազմակերպություններ հերթական այցով Շատինի <Հռիփսիմե ԳԲԱ> ՊՈԱԿ-ում էր: Արարատ Գրիգորյանին ուղեկցում էին մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակար Վասիլ Ասլանյանը և վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը:
<Հռիփսիմե գյուղական բժշկական ամբուլատորիայում> մարզպետին ընդունեց կազմակերպության տնօրեն Զոյա Մարտիրոսյանը, ում ուղեկցությամբ մարզպետը շրջայց կատարեց ամբուլատորիայի տարածքում և ծանոթացավ աշխատանքային պայմաններին:
Բուժհաստատության աշխատակիցների հետ հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, քննարկվեց բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն առնչվող հարցեր:
Հռիփսիմե ԳԲԱ ՊՈԱԿ-ի տնօրեն Զոյա Մարտիրոսյանը Արարատ Գրիգորյանին ներկայացրեց Հռիփսիմե ԳԲԱ-ի և Եղեգիս համայնքի բնակավայրերում գործող բուժակ-մանկաբարձական կետերի (ԲՄԿ) գործունեությունը, նշելով, որ 8 ԲՄԿ-ները Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ իրականացվող <Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում> վարկային ծրագրի շրջանակներում ստացել են առաջին բուժօգնության և սպասարկման պարագաներով հագեցած պայուսակներ:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց նաև ամբուլատորիա այցելած հիվանդների հետ և զրուցեց նրանց հուզող խնդիրների մասին:
Հիվանդների կողմից բարձրաձայնած խնդիրների լուծման և մատուցվող բուժծառայությունների որակի բարելավման նպատակով Արարատ Գրիգորյանը հանձնարարություններ տվեց Հռիփսիմե ԳԲԱ-ի տնօրենին և մարզպետարանի աշխատակիցներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45