Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 30.11.2018

Մարզի Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքների ՍԱՏԳ-ներում 2018 թվականի նոյեմբեր ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.

Ինտեգրատիվ համերգ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

Ինտեգրատիվ համերգ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում 30.11.2018

Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրինությունը և հասարակական կազմակերպությունը երաժշտական դպրոցի սաների և հասարակական կազմակերպության շահառուների ուժերով համերգ էին կազմակերպել, որին մասնակցում էին դպրոցի ուսուցիչները, շահառուների ծնողները և արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Համերգին ներկա էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և հոգևոր դասի ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ Մշակույթի նախարարության և > միջազգային ասոցացիայի կողմից ս.թ. նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 3-ը Երևանում և ՀՀ մարզերում իրականացվող մանկապատանեկան արվեստի 3-րդ ինտեգրատիվ հանրապետական փառատոնի շրջանակում: Եղեգնաձորի երաժշտական դպրոցը և հասարակական կազմակերպությունն իրենց համերգային ծրագրով նույնպես միանում են հանրապետական ինտեգրատիվ փառատոնին: Այն կայացավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում: Երաժշտական դպրոցի սաների կողմից ներկայացվեցին գործիքային կատարումներ, հնչեցին

Տեղեկատվություն ՀՀ պետական բյուջեից 2018 թվականին Վայոց ձորի մարզին տրված սուբվենցիոն  հատկացումների  շրջանակում  Եղեգնաձոր քաղաքում իրականացված ծրագրերի մասին

Տեղեկատվություն ՀՀ պետական բյուջեից 2018 թվականին Վայոց ձորի մարզին տրված սուբվենցիոն հատկացումների շրջանակում Եղեգնաձոր քաղաքում իրականացված ծրագրերի մասին 29.11.2018

Ընթացիկ տարում, ՀՀ պետական բյուջեից 2018 թ. Վայոց ձորի մարզին տրված նպատակային հատկացումների (սուբվենցիոն ծրագրի) շրջանակում, Եղեգնաձոր քաղաքում իրականացվել են հետևյալ ծրագրերը` կողավոր բեռնավորմամբ աղբատար մեքենայի ձեռքբերում, ՀՈԱԿ-ի շենքի տանիքի նորոգում, Մյասնիկյան փողոցի լուսավորության ցանցի կառուցում, Պարույր Սևակի 2 և Մոմիկի 4, Երևանյան խճուղի 7 և Կամոյի 2 շենքերով պարփակված բակերի և Գլաձորյան փողոցի հատվածի ասֆալտապատում:

Հայտարարություն Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվելիք  ուսուցողական և բացատրական դասընթացների վերաբերյալ

Հայտարարություն Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվելիք ուսուցողական և բացատրական դասընթացների վերաբերյալ 28.11.2018

1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ խորագրով միջոցառումների շրջանակներում Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից սույն թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը՝ 13:00-ին, Եղեգնաձոր քաղաքի կինոթատրոնի հրապարակում բնակչության համար կկազմակերպվեն ուսուցողական և բացատրական դասընթացներ հրշեջ փրկարարական ջոկատներում առկա հրշեջ և վթարափրկարարական մեքենաների տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ: Զուգահեռ կցուցադրվեն

ՀՀ-ում դադարեցվել է Սերբիայի <Զդրավլե> դեղագործական ընկերության արտադրության <Սպազմալգոն> դեղահաբի շրջանառությունը

ՀՀ-ում դադարեցվել է Սերբիայի <Զդրավլե> դեղագործական ընկերության արտադրության <Սպազմալգոն> դեղահաբի շրջանառությունը 27.11.2018

ՀՀ Առողջապահության նախարարի 2018 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 2979-Ա հրամանով դադարեցվել է

Իրազեկում

Իրազեկում 26.11.2018

ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-16:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Իսրայել Օրի փողոցի, Ջերմուկի խճուղու 23, 34, 36, 51 և 53 հասցեների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58