Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային այց է կատարել Զառիթափ և Եղեգիս համայնքներ

24.05.2020

 Մայիսի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը,  մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության խորհրդական Նարեկ Մարտիրոսյանը,  աշխատանքային այց կատարեցին Զառիթափ և Եղեգիս համայնքներ, որտեղ տեղի ունեցավ համայնքներում առկա հիմնախնդիրներով քննարկումներ:

    Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը Սարավան բնակավայրում քննարկեցին որոշ հարցեր, ինչպես նաև մասնակի հանդիպում ունեցան Սարավանի բնակիչների հետ: Քննարկվող հարցերն առավելապես առնչվում էին արոտավայրերի, խոտհարքերի և անասնաբուծության տարբեր ճյուղերի զարգացմանը:

   Սարավանում քարաթափման վտանգ կար: Բնակավայր հրավիրվեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը և տեղում կազմակերպվեց քննարկում: Քարաթափման վտանգը կանխելու նպատակով փրկարարների կողմից իրականացվեց համալիր աշխատանքներ:

Մարզպետ Արարատ Գրիգորյանի  այցի հաջորդ կանգառը Եղեգիս համայնքն էր: ՀՀ Կառավարության կողմից որպես սոցիալական ծրագիր Վայոց ձորում իրականացվում է ծառատունկ:  Եղեգիս համայնքի Հորս, Թառաթումբ, Սալլի, Աղնջաձոր, Քարագլուխ, Վարդահովիտ, Հերմոն, Արտաբույնք և Գողթանիկ բնակավայրերում, ինչպես նաև Արենի համայնքի Ագարակաձոր և Գնիշիկ բնակավայրերում ծառատունկ կատարելու նպատակով, նշված բնակավայրերի բնակլիմայական պայմաններին հարմարեցված 250 հազար վայրի ուռենու տնկիներ է հատկացվել: Մարզպետ Արարատ Գրիգորյանը տեղում հետևում էր Աղնջաձոր և Թառաթումբ բնակավայրերում իրականացվող ծառատնկման աշխատանքների ընթացքին: 

  Մարզպետն այցելեց նաև Քարագլուխ բնակավայր, որտեղ ուժեղ քամին վնասել էր բնակիչներից մեկի առնձնատան տանիքը: Արարատ Գրիգորյանը հանձնարարեց, մարզպետարանի ներկայացուցիչների ընդգրկումով, համայնքային հանձնաժողովով կատարել վնասի գնահատում և կազմել համապատասխան ԱԿՏ, վնասը փոխհատուցելու նպատակով:

   Ուժեղ քամուց կոտրվել էր նաև բնակավայրի կենտրոնական փողոցի վրա գտնվող բարդու ծառը և վնասել տարածքով անցնող հոսանքի լարերը: Մարզպետն այցելեց նաև դեպքի տարածք,  որտեղ հոսանքի մատակարարումն արդեն վերականգնվել էր, իսկ  երթևեկության վերականգման համար աշխատանքներ էին տարվում:

   Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում բնակիչների հետ քննարկվեց ներտնտեսային ոռոգման ցանցի գործարկմանն առնչվող հարցեր: Շատինում մարզպետ Արարատ Գրիգորյանը  համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հետ քննարկեց սուբվենցիոն ծրագրով կառուցված ոռոգման ցանցի շինաշխատանքների որակին վերաբերող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40