Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանկոֆոնիայի Գագաթաժողովի շրջանակներում Երևանի Ազատության հրապարակում բացված ցուցահանդեսի Վայոց ձորի տաղավար

ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանկոֆոնիայի Գագաթաժողովի շրջանակներում Երևանի Ազատության հրապարակում բացված ցուցահանդեսի Վայոց ձորի տաղավար 08.10.2018

Այսօր ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանկոֆոնիայի Գագաթաժողովի շրջանակներում Երևանի Ազատության հրապարակում բացված ցուցահանդեսի Վայոց ձորի տաղավար: Նախարարին տաղավարում ուղեկցել է Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: Ս. Պապիկյանը ծանոթացել ներկայացվող ցուցանմուշներին ու տեղում դիտել նաև խաչքարի փորագրման աշխատանքները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնակատար Նանե Ասատրյանը մասնակցել է <Արենի գինու փառատոնի> 10-րդ  միջոցառման բացմանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնակատար Նանե Ասատրյանը մասնակցել է <Արենի գինու փառատոնի> 10-րդ միջոցառման բացմանը 06.10.2018

Այսօր տեղի ունեցավ 10-րդ միջոցառումը, որը նվիրված է հայազգի լեգենդար զավակ, մեծանուն շանսոնյե, Շառլ Ազնավուրին: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյան: Համայնքապետը նշեց, որ հոկտեմբերի 6-ը Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է սգո օր և սգո օրվա տրամաբանությամբ չեղարկվել են փառատոնի նախապես հայտարարված մշակութային միջոցառումները, քանզի փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության հերոս, մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին և ամբողջ օրվա ընթացքում հնչելու են միայն Մեծն Շանսոնյեի երգերը: Ներկաներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնակատար Նանե Ասատրյանը, որն իր խոսքում մասնավորապես նշեց. <Հոկտեմբերի 1-ին մեզանից հեռացավ հայ մեծանուն բարերար, աշխարհահռչակ շանսոնյե, մեծատառով Մարդ Շառլ Ազնավուրը և այս տարի մեր միջոցառումը լինելու է խնկարկում առ երկինք՝ Շառլ Ազնավուրի հիշատակին, որին միանալու են նաև մեր օտարերկրյա հյուրերը: Շառլ Ազնավուրը

Շառլ Ազնավուրի հիշատակին հարգանքի տուրք՝ Վայոց ձորի մարզպետարանում

Շառլ Ազնավուրի հիշատակին հարգանքի տուրք՝ Վայոց ձորի մարզպետարանում 05.10.2018

Խաղաղ երկնային կյանք՝ Մեծն շանսոնյե, տաղանդավոր արվետագետ, լեգենդար Մարդ....

ՀՀ Վայոց ձորի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ 05.10.2018

Հարգելի մանկավարժներ: Խորին հարգանքով շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ուսուցչի հանդեպ մեր ժողովրդը դարեր ի վեր ունեցել է սիրո ու երախտագիտության զգացում: Համոզված եմ, որ բոլորը սիրով են սպասում այս համաժողովրդական տոնին՝ բարձրաձայնելու գնահատումի և երախտագիտության խոսքեր: Դուք իրապես արժանի եք ամենաջերմ շնորհավորանքի և շնորհակալանքի խոսքերի՝ աշակերտների նկատմամբ Ձեր հոգածությամբ, նրանց հանդեպ տածած ծնողական սիրո դրսևորմամբ: Հարգելիներս, անառարկելի ճշմարտություն է, որ ամուր պետականության համար պետք է ունենալ կիրթ ու գրագետ հասարակություն, իսկ գրագետ հասարակության համար, հարկ է ունենալ հզոր կրթական համակարգ և նվիրյալ մանկավարժներ: Դուք բոլոր ժամանակներում եղել եք ոչ միայն մանկավարժական գործի նվիրյալներ, այլև հույսի ու լույսի սերմնացաններ, քանզի Ձեր հոգածությամբ են կրթվում ու դաստիարակվում մեր զավակները: Դուք եք նրանց հոգիներում սերմանում վեհ գաղափարներ, նրանց մոտ ձևավորում ազգային և համամարդկային արժեհամակարգ: Եվ հանդերձ այդ ամենով՝ զորավիգ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի  ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նանե  Ասատրյանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նանե Ասատրյանը 05.10.2018

ՀՀ օրենքի համաձայն ՀՀ Վայոց ձորի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նանե Ասատրյանը:

Տեղեկացում 05.10.2018

Սիրելի՛ ուսուցիչներ: Տեղեկացնում ենք, որ Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառումը հոկտեմբերի 5-ի փոխարեն տեղի կունենա հոկտեմբերի 10-ին: Ձեզ սիրով կսպասենք Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում: Հարգանքով՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:44:17