Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում 23.10.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել է Հայաստանում Ռհոն Ալպեր ապակենտրոնացված համագործակցության ծրագրերի ներկայացուցիչներին և Ֆրանսիայի Բուրգետ-Դու -Լաք քաղաքի քաղաքապետ Էդվարդ Սիմոնյանին: Մարզպետի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում: Հանդիպման ընթացքում խոսվել է մարզի գինեգործության և խաղողագործության բնագավառի ավանդական մշակույթի մասին, քննարկվել են Վայոց ձորում գինեգործության և խաղողագործության զարգացման ծրագրեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված բնագավառում իրականացնել ծրագրեր, ֆրանսիացի գործընկերների փորձի ներդրմամբ:

Քննարկում` Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնում 23.10.2012

Այսօր Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնում, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ կայացավ 2013-2017 թվականների պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարության գործողությունների ծրագրի նախագիծը, որը ներկայացնում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանը: Մարզպետը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ տեղ է տալիս ու կարևորում է երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը, ոչ միայն...

Հանդիպում` Վայոց ձորի մարզետարանում 23.10.2012

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ հանդիպում, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետի տեղակալ, բնապահպանության հարցերի պատասխանատու Մարատ Ներսիսյանը: Հանդիպումը նվիրված էր ՄԱԶԾ/ԳԷՀ միջին ծավալի ծրագրի շրջանակներում պահպանվող տարածքի ստեղծման հետ կապված խնդիրների քննարկմանը: Հարցը ներկայացնում էին ՄԱԶԾ/ԳԷՖ միջին ծավալի ծրագրի պատասխանատուները. ծրագրի ղեկավար Կարեն Ճենտերեճյանը, WWF-Հայաստան կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, Ծրագրի բաղադրիչի ղեկավար Կարեն Մանվելյանը, ՄԱԿ–ի Զարգացման Ծրագրի բնապահպանական քաղաքականության գծով խորհրդատու Գեորգի Արզումանյանը:

Համայնքի օր` Ռինդում

Համայնքի օր` Ռինդում 22.10.2012

Հոկտեմբերի 20-ին Վայոց ձորի մարզի Ռինդ գուղում տոնական տրամադրություն էր: Բնակիչներն արդեն երկրորդ տարին է տոնակատարության շրջանակում տոնահանդես են հանում իրենց աշխատանքի արդյունքը, գյուղատնտեսական տարում արտադրած բերքն ու բարիքը: Այս տարի տոնը նվիրված էր Ռինդ գյուղի հիմնադրման 45-ամյակին: Տոնահանդեսին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Բացելով միջոցառումը և ողջունելով հյուրերին, Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանը տեղեկացրեց, որ համայնքի ավագանին հրավիրած նիստում միաձայն որոշում է կայացրել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին Ռինդի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին:

Տեղի կունենա մարզխորհրդի 6-րդ նիստը 22.10.2012

2012թ. հոկտեմբերի 26-ին, ժամը՝ 14.00-ին, մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա մարզխորհրդի հերթական` 6-րդ նիստը, հետևյալ օրակարգով՝

Պարգևներ գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին

Պարգևներ գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին 22.10.2012

Ս/թ-ի հոկտեմբերի 19-21-ը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ կայացավ հայ ֆերմերների համաժողովի աշխատանքները, որին մասնակցել է նաև Վայոց ձորի մարզի պատվիրակությունը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանի գլխավորությամբ: Համաժողովում գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար, ոսկե մեդալով պարգևատրվեց մարզի Ելփին գյուղի ֆերմեր Արտաշես Նազարյանը, իսկ Արենի գյուղի ֆերմեր Հայկ Ոսկանյանը և Գնդեվազ գյուղի ֆերմեր Հայրապետ Մկրտչյանը պարգևատրվեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրերով :

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-01-17 11:35:30