Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկացնում են <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ի երիտասարդները

25.05.2020

  <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ի երիտասարդները <Հանուն խաղաղության> ծրագրի շրջանակներում հերթական նախաձեռնությունն են իրականացրել` <Երիտասարդներն ընդդեմ կորոնավիրուսի> կարգախոսով։
Ծրագրի առաջնային շահառուներն առողջական խնդիրներ ունեցող միայնակ տարեցներ են եղել, ովքեր դժվարանում են ձեռք բերել պաշտպանիչ միջոցներ, սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ։
ՀԿ-ի աշխատակիցների ու կամավորների հերթական կանգառը Վայոց ձոր մարզի գեղատեսիլ Եղեգիսի կիրճն էր։ Նրանք Եղեգիս խոշորացված համայնքի 20 միայնակ տարեցների և առողջական խնդիրներ ունեցող անձանց տրամադրել են սննդի փաթեթներ, պաշտպանիչ միջոցներ։
Այցի ընթացքում նաև 9000 հատ լոլիկի, սոխի, բիբարի և սմբուկի սածիլներ են  բաժանվել շահառուներին, որոնք Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից հաշվառված առողջական խնդիրներ ունեցող միայնակ կենսաթոշակառուներն են։
ՀԿ-ից տեղեկացնում են, որ ծրագիրն իրականացվել է <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ի <Երիտասարդները հանուն խաղաղության> ծրագրի շրջանակում` շվեյցարական ՀԵԿՍ կազմակերպության օժանդակությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58