Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Աղետներին դիմակայունության օր> խորագրով միջոցառում նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցին

<Աղետներին դիմակայունության օր> խորագրով միջոցառում նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցին 06.12.2018

Այսօր, Եղեգնաձոր քաղաքի կինոթատրոնի հրապարակում տեղի ունեցավ խորագրով միջոցառումը, նվիրված 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցին: Խորագրի շրջանակներում Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը բնակչության համար կազմակերպել էր ուսուցողական և բացատրական դասընթացներ՝ հրշեջ փրկարարական ջոկատներում առկա հրշեջ և վթարափրկարարական մեքենաների տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ: Միջոցառման սկզբում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը մասնակիցներին ուղղված խոսքում ներկայացրեց Սպիտակի երկրաշարժի ուժգնության և թողած ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ: Մեծ ցավով խոսեց նաև երկրաշարժի զոհերի մասին: Ն. Ասատրյանը խոսքի ավարտին բարի հիշատակ մաղթեց զոհվածներին և հավելեց, որ բնական աղետներից հնարավորինս նվազ վնաս կրելու համար անհրաժեշտ է լավագույնս իրազեկված լինել դրանցից պաշտպանվելու միջոցների և ձևերի մասին: Կարողանալ ճիշտ ու ժամանակին օգտվել պաշտպանվելու այդ միջոցներից: Մարզպետի տեղակալը նշեց, որ

Տեղեկատվություն ՀՀ պետական բյուջեից 2018 թվականին Վայոց ձորի մարզին տրված սուբվենցիոն հատկացումների շրջանակում Եղեգիս խոշորացված համայնքի բնակավայրերում իրականացված ծրագրերի մասին

Տեղեկատվություն ՀՀ պետական բյուջեից 2018 թվականին Վայոց ձորի մարզին տրված սուբվենցիոն հատկացումների շրջանակում Եղեգիս խոշորացված համայնքի բնակավայրերում իրականացված ծրագրերի մասին 05.12.2018

ՀՀ պետական բյուջեից 2018 թ. Վայոց ձորի մարզին տրված նպատակային հատկացումների (սուբվենցիոն ծրագրի) շրջանակում, մարզի Եղեգիս խոշորացված համայնքի բնակավայրերում իրականացվել են հետևյալ ծրագրերը՝ Շատին բնակավայրի գիշերային լուսավորության անցկացում և Քարագլուխ բնակավայրում ոռոգման ջրագծի կառուցում:

Հերթական միջոցառումը Վայոց ձորի մարզային գրադարանում

Հերթական միջոցառումը Վայոց ձորի մարզային գրադարանում 05.12.2018

Երեկ Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ հերթական միջոցառումը՝ խորագրով: Միջոցառումը կազմակերպել էր գրադարանի մանկական բաժինը (բաժնի վարիչ` Ջեմմա Մարգարյան), Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի սաների ուժերով: Բեմականացված հեքիաթում հնչած մտքերում արժևորվեց գիրն ու գրականությունը, գիտելիքն ու դպրությունը: Այնուհետև միջոցառմանը ներկա երեխաները հանդես եկան անհատական կատարումներով՝ երգ, պար, ասմունք: Միջոցառման ավարտին կազմակերպիչներին՝ մանկական բաժնի աշխատակիցներին, բեմականացման մասնակից դպրոցականներին և Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչներին ուղղված շնորհակալության խոսք ասաց գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Սրտի խոսք ասացին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը և Ջուլիետա Գաբրիելյանը(մասնակից երեխայի տատիկ): Հանդիսատեսի համար երեկվա օրը տոնական երանգ ստացավ, գրադարանում կազմակերպված միջոցառման շնորհիվ:

<Շիրակացու Ճեմարան > միջազգային գիտակրթական համալիրի ավագ դասարանի սաների այցը Վայոց ձորի մարզի սահմանամերձ Բարձրունու միջնակարգ դպրոց

<Շիրակացու Ճեմարան > միջազգային գիտակրթական համալիրի ավագ դասարանի սաների այցը Վայոց ձորի մարզի սահմանամերձ Բարձրունու միջնակարգ դպրոց 05.12.2018

2018թ դեկտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզի սահմանամերձ Բարձրունու միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր տիրում: Դպրոցի ուսուցչական կազմը և բարձր դասարանների աշակերտները հյուրընկալել էին Երևանի միջազգային գիտակրթական համալիրի ավագ դասարանի սաներին, Արթուր Թաշչյանի ղեկավարությամբ: Դպրոցի տնօրեն Անդրանիկ Մարգարյանը հյուրերին ծանոթացրեց սահմանապահ գյուղին, դպրոցին, նրա պատմությանը: Հյուրերը դպրոցի երեխաների հետ մոմավառություն կատարեցին գյուղի Սրբ. Շողակաթ եկեղեցում և ծաղիկներ խոնարհեցին զոհված ազատամարտիկների հուշարձանին: Դպրոցում երեխաները կատարեցին ազգագրական երգեր ու պարեր, կազմակերպեցին սպորտային խաղեր, հրաձգություն: Երևանի միջազգային գիտակրթական համալիրի սաներն իրենց նախաձեռնությամբ կազմակերպած բարեգործական համերգից ստացված հասույթով ձեռք բերած երաժշտական գործիքները (դուդուկ, զուռնա, դհոլ, ակորդիոն և բարձրախոս ) նվիրեցին Բարձրունու միջնակարգ դպրոցին: Դպրոցի տնօրեն Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց կրթահամալիրի ողջ անձնակազմին

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 03.12.2018

2018 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին

Իրազեկում ջրանջատման վերավերյալ

Իրազեկում ջրանջատման վերավերյալ 03.12.2018

ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 11:00-16։00, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:48:01