Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.03.2020
Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՌԴ կառավարության որոշմամբ՝ <Ռուսավիացիան> 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը: Բացառություն են կազմելու օտար երկրներից ՌԴ քաղաքացիների փոխադրումը Ռուսաստան՝ համաձայն ՌԴ ԱԳՆ կողմից կազմված քաղաքացիների ցուցակի, և օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ վերադարձն ապահովող...

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառում 27.03.2020
ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում առևտրային գործունեություն ծավալած ցանկացած մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, հնարավորություն ունի օգտվել պետական օժանդակության 3 ձևերից՝

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով մի շարք միջոցառումներ կիրականացվեն 26.03.2020
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով մի շարք միջոցառումներ կիրականացվեն: Օժանդակություն կտրամադրվի՝ ✔️ կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին: Աջակցություն միանվագ նպաստի ձևով և նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար: Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 26.03.2020
Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ թեթև մարդատար ավտոմոբիլներով թույլատրվում է մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում։ Որոշում.

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ 26.03.2020
Մարտի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի խորհրդականները, օգնականը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության սկզբում մարզպետ Արարատ Գրիգորյանը կրկին բոլորի ուշադրությունը հրավիրեց նոր կորոնավիրուսի հավանական տարածումը կանխելուն ուղղված մարզի տարածքում իրականացվող գործընթացին, մարզպետարանում իրականացվելիք կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ կազմակերպմանը և հիգիենայի կանոնների խստիվ պահպանմանը: Այնուհետև Արարատ Գրիգորյանը խոսեց աշխատանքային կարգապահության և աշխատանքների կատարման պատասխանատվության մասին: Մարզպետը դժգոհություն հայտնեց գրություններում տեղ գտած թերությունների վերաբերյալ, շեշտադրեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության ոչ բավարար աշխատանքը: Արարատ Գրիգորյանը հանձնարարեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին,



