Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Արենի համայնքում

Քաղաքացիների ընդունելություն Արենի համայնքում 24.12.2018

Ս/թ դեկտեմբերի 21- ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն Արենիի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունեության էին եկել համայնքի տարբեր բնակավայրերի 15 բնակիչներ: Մարզպետը լսեց քաղաքացիներին, ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին և ներկայացրած դիմումների բովանդակությանը: Նշենք, որ մարզպետարանում ուսումնասիրվում են բնակիչների կողմից ներկայացված դիմումները և դրանց ընթացք կտրվի օրենքով սահմանված կարգով:

Միջոցառում՝ նվիրված Գետափի գյուղի  հիմնադրման 190 ամյակին

Միջոցառում՝ նվիրված Գետափի գյուղի հիմնադրման 190 ամյակին 24.12.2018

2018 թվականի դեկտեմբերի 23-ին Գետափի մշակույթի տանը տեղի ունեցավ միջոցառում նվիրված Գլաձոր համայնքի Գետափի գյուղի հիմնադրման 190 ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը, Գետափ համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, համայնքի ավագանու անդամները, համայնքի բազմաթիվ բնակիչներ: Շուրջ 190 տարի առաջ Պարսկաստան բռնագաղթած հայերի ժառանգները բռնեցին հայրենիք վերադարձի ճամփան, որի համար առիթ հանդիսացավ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո կնքված խաղաղության պայմանագիրը, համաձայն որի՝ բռնագաղթված հայերի ժառանգներին թույլատրվում էր վերադառնալ հայրենիք: Արդյունքում, շուրջ 520 ներգաղթյալների ընտանիքներ հաստատվեցին Վայոց ձորում, որոնցից 36 ընտանիք՝ թվով 201 մարդ հիմնվեցին ներկայիս Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում:

Իրազեկում

Իրազեկում 19.12.2018

ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 20-ին ժամը 09:30-18:00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Իսրայել Օրի, Շահումյան, Ալավերդյան, Մյասնիկյան, 26 կոմիսարների, Կամոյի, Տերյան, Արշավիր Մելիքյան փողոցների, Ջերմուկի խճուղու 23, 34, 36, 51, 53, 61 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Սուրեն Պապիկյանը տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ

Սուրեն Պապիկյանը տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ 19.12.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է մարզպետներին նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրավական պետության ոգուն և տառին համապատասխան խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու և պատվով անցկացնելու կապակցությամբ և ընդգծել, որ հանրության կողմից պատվիրակված մեծ պատասխանատվությունը կյանքի կոչելու և բնակչության սպասումներն արդարացնելու նպատակով անհրաժեշտ է լծվել օրնիբուն քրտնաջան աշխատանքի։ Անցնելով խորհրդակցության հիմնական հարցերին՝ նախարարի պաշտոնակատարը մտահոգություն է հայտնել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տեմպերից ու ցուցանիշներից և մարզպետներին հորդորել է բացատրական աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների հետ՝ ոլորտում առկա պատկերը շտկելու և բարելավման արդյունքներ ապահովելու նպատակով։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության դեկտեմբեր ամսվա արդյունքները

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության դեկտեմբեր ամսվա արդյունքները 18.12.2018

2018 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության էին եկել 110 քաղաքացիներ, որոնցից 109-ը դիմել էր ֆինանսական աժակցության խնդրանքով: Ֆինանսական օժանդակության խնդրանքով դիմած քաղաքացիների դիմումներին տրվել է դրական ընթացք: Իսկ այլ հարցով դիմած քաղաքացու հարցը գտնվում է լուծման փուլում:

Իրազեկում

Իրազեկում 17.12.2018

ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 18-ին ժամը 09։30-19:30 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Լևոնյան, Խանջյան, Բաղդասարյան, Մշեցի, Իսակով, Ավագյան, Թամանցիներ, Տեր Առաքելյան, Մուրացան, Գլաձորյան, Սպանդարյան, Չարենցի, Կամոյի, Զորավար Վարդան, Ալավերդյան փողոցների և նրբանցքների, Երևանյան խճուղու, Նորավան թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45