Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկում

Իրազեկում 19.12.2018

ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 20-ին ժամը 09:30-18:00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Իսրայել Օրի, Շահումյան, Ալավերդյան, Մյասնիկյան, 26 կոմիսարների, Կամոյի, Տերյան, Արշավիր Մելիքյան փողոցների, Ջերմուկի խճուղու 23, 34, 36, 51, 53, 61 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Սուրեն Պապիկյանը տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ

Սուրեն Պապիկյանը տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ 19.12.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է մարզպետներին նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրավական պետության ոգուն և տառին համապատասխան խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու և պատվով անցկացնելու կապակցությամբ և ընդգծել, որ հանրության կողմից պատվիրակված մեծ պատասխանատվությունը կյանքի կոչելու և բնակչության սպասումներն արդարացնելու նպատակով անհրաժեշտ է լծվել օրնիբուն քրտնաջան աշխատանքի։ Անցնելով խորհրդակցության հիմնական հարցերին՝ նախարարի պաշտոնակատարը մտահոգություն է հայտնել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տեմպերից ու ցուցանիշներից և մարզպետներին հորդորել է բացատրական աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների հետ՝ ոլորտում առկա պատկերը շտկելու և բարելավման արդյունքներ ապահովելու նպատակով։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության դեկտեմբեր ամսվա արդյունքները

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության դեկտեմբեր ամսվա արդյունքները 18.12.2018

2018 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության էին եկել 110 քաղաքացիներ, որոնցից 109-ը դիմել էր ֆինանսական աժակցության խնդրանքով: Ֆինանսական օժանդակության խնդրանքով դիմած քաղաքացիների դիմումներին տրվել է դրական ընթացք: Իսկ այլ հարցով դիմած քաղաքացու հարցը գտնվում է լուծման փուլում:

Իրազեկում

Իրազեկում 17.12.2018

ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 18-ին ժամը 09։30-19:30 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Լևոնյան, Խանջյան, Բաղդասարյան, Մշեցի, Իսակով, Ավագյան, Թամանցիներ, Տեր Առաքելյան, Մուրացան, Գլաձորյան, Սպանդարյան, Չարենցի, Կամոյի, Զորավար Վարդան, Ալավերդյան փողոցների և նրբանցքների, Երևանյան խճուղու, Նորավան թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Վերապատրաստման դասընթաց Վայոց ձորում

Վերապատրաստման դասընթաց Վայոց ձորում 13.12.2018

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ վերապատրաստման դասընթաց, մարզում գործող ՊՈԱԿ-ների աշխատակիցների գանձապետական հաշիվների էլեկտրոնային վճարման գանձապետական ծրագրային համակարգից օգտվելու հմտությունները զարգացնելու նպատակով: Վերապատրաստման դասընթացին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի ենթակայությամբ գործող կրթական հաստատությունների, առողջապահական և մշակութային կազմակերպությունների ղեկավարները և հաշվապահները: Դասընթացը կազմակերպվել էր ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, համաձայն ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 15-ի թիվ 706-Ն որոշման պահանջների:

Բարեգործական համերգ՝ Խաչիկ գյուղում մշակույթի սենյակ բացելու նպատակով

Բարեգործական համերգ՝ Խաչիկ գյուղում մշակույթի սենյակ բացելու նպատակով 13.12.2018

բարեգործական հիմնադրամի կողմից ս/թ դեկտեմբերի 16-ին, ժ. 15 : 00-ին The CLUB -ում (Թումանյան 40) կկազմակերպվի միջոցառում, որի հասույթը կուղղվի ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ սահմանապահ գյուղում մշակույթի սենյակ (ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ) բացելու աշխատանքների ֆինանսավորմանը: Մուտքը` 5000 դրամ Համերգ միջոցառմանը մասնակցելու և Խաչիկ գյուղում մշակութային սենյակի բացմանը զորակցելու են հայ հանրահայտ արվեստագետների տրիոն՝ Ռուբեն Հախվերդյան, Հասմիկ Պապյան, Տիգրան Համասյան: Միջոցառման ընթացքում կազմակերպվելու է նաև աճուրդ, որտեղ կարող եք ձեռք բերել շապիկներ, գինիներ, ինչպես նաև Մարիամ Պետրոսյանի և Նարինե Աբգարյանի գրքերը, հեղինակների ստորագրությամբ: Խաչիկը սահմանապահ գյուղ է, որը 37 կմ սահման ունի Նախիջևանի հետ: Մարզկենտրոնից հեռու է 40 կմ, հարևան հայկական գյուղից` 21 կմ, իսկ ադրբեջանական գյուղից` ընդամենը 5 կմ: Գյուղի միջնակարգ դպրոցում սովորում են 104 աշակերտներ, որոնք մշակութային կրթության իրավունք և կարիք ունեն:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34