Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

01.06.2020

  Սիրելի՛ երեխաներ և հարգելի ծնողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, ամենասպասված ու մոլորակի ամենապայծառ տոներից մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը հաստատվել է 1949 թ. Փարիզում`Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից, 1956 թ. ՄԱԿ-ի կողմից հնչեցվել է <Երեխաների իրավունքների մասին> հռչակագիրը, իսկ 1989 թ. հաստատվել է <Երեխաների իրավունքների մասին> կոնվեցիան: Հայաստանի Հանրապետությունը <Երեխաների իրավունքների մասին> կոնվենցիան վավերացրել է 1990 թ., իսկ <Երեխայի իրավունքների մասին> ՀՀ օրենքն ընդունել է 1996 թվականին։
Այս օրն, իրապես, մոլորակի ամենամարդասիրական տոներից է, մարդկային իրավունքների պաշտպանության կարևորագույն օրերից մեկը: Այն երկրագնդի միլիոնավոր երեխաների իրավունքների միջազգայնորեն պաշտպանության հանդեպ, բոլոր երկրների և հասարակությունների հանձնառության օրն է:
Հարգելինե՛րս, բնատուր պատասխանատվությամբ և զավակների հանդեպ անհատնում սիրով օժտված յուրաքանչյուր ծնող ու ընտանիք սրբորեն է կատարում առողջ երեխաներ խնամելու և մեծացնելու պատասխանատվությունը , ինչպես նաև երեխաների երջանիկ ու անհոգ մանկությունն ապահովելու նպատակով, նրանց համար նպաստավոր միջավայր ստեղծելու հաճելի պարտականությունը: Չե որ, երեխաներն են ընտանեկան կյանքի իմաստն ու երջանկությունը: Նրանք են մեր հույսը, մեր հավատն ու սերը, մեր վաղվա հուսալի ապագան:
Սիրելի՛ վայոցձորցիներ, մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում միշտ զիլ ղողանջի մանկան լիաթոք ու երջանկաբեր ծիծաղն ու խաղաղություն բերի ձեր ընտանիքներին:
Ձեզ, մեր սիրելի՛, մեր թանկագի՛ն երեխաներ, շնորհավորում եմ ` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ՝ խաղաղ երկինք ու անհոգ մանկություն:
Ապրե՛ք անհոգ ու երջանիկ, եղե՛ք առողջ ու պաշտպանված, սիրելինե՛րս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:44:17