Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձոր քաղաքի հիմնախնդիրների վերաբերյալ աշխատանքային հանդիպում Վայոց ձորի մարզպետի մոտ

01.06.2020

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում- քննարկում նվիրված Եղեգնաձոր համայնքի հիմնախնդիրներին:
Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, համայնքի ավագանու անդամներ և աշխատակազմի ներկայացուցիչներ:
Քննարկվեց Եղեգնաձորի համայնքային 8 հիմնախնդիրներ.
1.Նոր ավան թաղամասի ջրահեռացման համակարգի (կոյուղագծի) կառուցում,
2.Միկոյան 22, Միկոյան 14, Կամոյի 2Ա, խճուղի 7, Արսենյան 9, Միկոյան 9Ա, Անդրանիկի 17 և 19 բնակելի շենքերի տանիքների նորոգում,
3. Միկոյան 16 բնակելի շենքի վթարային վիճակի չեզոքացում՝ ամրացում, հատուցման տրամադրում,
4.Նախկին մանկապարտեզի շենքի (Արսենյան 11) հանձնում համայնքին, որպես մանկապարտեզ օգտագործելու նպատակով,
5. Ն.Մշեցի հասցեում գտնվող նախկին մանկապարտեզի շենքի գործառնական նշանակության փոփոխություն՝ լիազոր մարմնի համաձայնություն,
6.Կամոյի 2 կիսակառույց շենքի խնդիր՝ շենքն ամբողջովին ավարտված չէ, իրավունքի գրանցում հնարավոր չէ,
7. Գերեզմանատեղերի խնդիր՝ հատկացում, քարտեզագրում,
8. Աղբավայրի կարգավիճակի խնդիր՝ նպատակային նշանակության համապատասխանեցում։
Լուծման հնարավոր տարբերակներ (սուբվենցիոն կամ այլ ծրագրերի միջոցով) գտնելու նպատակով այդ ուղղությամբ նախնական համատեղ աշխատանքներ են իրականացվել մարզպետարանի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունների, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի, ինչպես նաև իրավաբանական բաժնի ղեկավարների և Եղեգնաձորի համայնքապետարանի համապատասխան աշխատակիցների կողմից:
Հիմնախնդիրների լուծման տարբերակների վերաբերյալ հնչեցին ավագանու անդամների համայնքապետի և մասնագետների կարծիքներ, քննարկվեցին արդյունավետ տարբերակները: Մարզպետ Արարատ Գրիգորյանն առաջարկեց համագործակցության իրատեսական առանձին ձևաչափեր յուրաքանչյուր հմինախնդրի համար: Առաջիկայում նախատեսվել են աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ, հնարավորինս հեռավար տարբերակներով, մյուս բոլոր դեպքերում՝ խստագույնս պահպանելով հակամահաճարակային կանոնները:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարարեց մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանին՝ ուշադրության կենտրոնում պահել հիմնախանդիրների լուծմանն ուղղված համագործակցաբար աշխատելու հարցը՝ մինչև բարձրացված հիմնախնդիրների հնարավոր լուծումների ավարտը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13