Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մալիշկայի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն հանդիսացող հողի վարձակալության մրցույթի մասին

01.06.2020

 ՀՀ Վայոց ձորի Մալիշկայի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2020թ.-ի հուլիսի 1-ին ժամը՝ 11:00-ին Մալիշկայի համայնքապետարանում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողի վարձակալության նպատակով մրցույթ(0.03331հա հողամասը /ծածկագիր՝10-032-0214-0226/ նպատակային նշանակությունը ՝գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝այլ հողատեսք): Ժամկետը 25 տարի:
Մեկնարկային գինը՝հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս 3000/երեք հազար/հհ դրամ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է նախորդող երրորդ օրը, 27.06.2020թ. 18:00:
Հայտ կարող են ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք իրենց հետ կունենան անձնագիր, իսկ իրավաբանական անձինք՝ հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը: Հայտի ներկայացման համար անհրաժեշտ է վճարել 7 000 ՀՀ դրամ տեղական վճար և նախավճար՝ մրցույթի օրը լոտի 5%-ի չափով:
Վճարում կարող եք կատարել ինչպես կանխիկ՝ Մալիշկայի համայնքապետարանի հաշվապահություն, այնպես էլ անկանխիկ հետևյալ հաշվեհամարին՝
-տեղական վճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119166 Կենտրոնական գանձապետարան,
-նախավճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119109 Կենտրոնական գանձապետարան:
Մրցույթում չհաղթած մասնակցի մուծված նախավճարի չափը վերադարձվում է տեղում՝ գրավոր դիմելուց հետո:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մալիշկայի համայնքապետարան, հեռ. (+374) 93 18 90 64 (Սամվել Այվազյան):

Հասցեն՝ գ. Մալիշկա,  1-ին փողոց, 1 շենք

01.06.2020թ

Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57